Posted in աշխատաժամանակ

Հուլիս-օգոստոս ամիսների աշխատակարգ

2020-2021 ուս․ տարվա նախագծային փաթեթի ստեղծում 

2020-2021 ուս․ տարվա  կար ու ձևի դասընթացի ծրագրի ստեղծում 

Աշխատանք ֆիզիկական միջավայրում․ հուլիս-օգոստոս

Պարտիզապուրակային աշխատանքներ

Ձևում և կարում ենք էկոտոպրակներ

Կարում և ձևում ենք էպոսի հերոսներին

Երկուշաբթի

Երեքշաբթի

Չորեքշաբթի

Հինգշաբթի

Ուրբաթ

  • Շաբաթվա ամփոփում
  • մարզական կարողությունների զարգացում (հեծանվավարություն, լող, մարմնամարզություն․․․)
Posted in աշխատաժամանակ

Աշխատանք ֆիզիկական միջավայրում․ հուլիս-օգոստոս

Վայր՝

Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամկետը՝

Հուլիս-օգոստոս

Ընթացքը՝

Հուլիս – օգոստոս ամիսների ընթացքում նախատեսում եմ հետևյալ աշխատանքները ֆիզիկական միջավայրում.

Արդյունքներ՝

Կամփոփվեն բլոգում։

Posted in նախագծեր

Ձևում և կարում ենք էկոտոպրակներ

Նախագծի վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ և առցանց հարթակ

Նախագծի մասնակիցներ — Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ ուսուցիչներ, ծնողներ (և ոչ միայն)։

Նախագծի ժամանակահատվածը՝ հուլիս — օգոստոս

Նախագծի նպատակը՝ Սովորել ձևել, կարել մեզ անհրաժեշտ իրեր։ Գունավորել, զարդարել և դարձնել յուրահատուկ։

Նախագծի խնդիրները՝ Նպաստել երևակայության և ստեղծագործական մտքի զարգացմանը։ Զարգացնել ուշադրության կենտրոնացումը, ինչպես նաև կարելու և ձևելու հմտությունը։

Նախագծի իրականացման ընթացքը՝ Ձևում և կարում ենք կտորից տոպրակներ, այնուհետև գունավորում, ասեղնագործում և զարդարում ՝ ըստ ցանկության և ճաշակի։

Անհրաժեշտ պարագաները՝ Կտորներ, թել և ասեղ, ներկեր, հուլունքներ ։

Արդյունքներ՝ Կունենանք մեր անհատական և էկոլոգիապես մաքուր տոպրակներ, անհատական նկարազարդումներով։

Posted in հաշվետվություն

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Մեկնարկվեց մանկավարժական աշխատողների թվով իններորդ հանդիպումը։ Կրթահամալիրի տնօրենի հետ քննարկեցինք նախապես ուղարկած մեր հայտերը։ Բացի իմ ուսուցչի օգնականի աշխատանքից, որը ես մեծ սիրով եմ կատարել և ցանկանում եմ շարունակել, ներկայացել եմ նաև այլ ոլորտում։ Նպատակ ունեմ կրտսեր դպրոցում ստեղծել կար ու ձևի արհեստանոց։ Մեծ ոգևորություն ապրեցի, երբ կրթահամալիրի տնօրենը հավանեց նախագիծս։ Միանգամից, չսպասոլով նոր ուսումնական տարվան, սկսեցինք մեր առաջին քայլերը ընտանեկան դպրոցներում։

Սովորողները արդեն ծանոթ էին կարի հմտություններին, քանի որ նախորդ տարի ունեինք փոքրիկ խմբակ։ Տեսադասի միջոցով որձեցինք կարել ինքնաշեն դիմակներ։ Մի մասը շատ արագ արձագանքեց և ներկայացրեց դիմակների իրենց տարբերակը։

Ինչպես կարել դիմակներ

Ստեֆանի Կարապետյան 1․1 դասարան

Միքայելյան Էրիկ

Միքայելյան Միքայել 2․1 դասարան

Ալբերտ Կարապետյան

Առաջիկայում նպատակ ունենք կարել ուսապարկեր, շապիկներ, զգեստներ և նկարազարդել դրանք։

Posted in Քանդակագործության փառատոն

Քանդակագործության փառատոն

Հունիսի տասնհինգին մեկնարկեց քանդակագործության ամենամյա փառատոնը։ Մայր դպրոցի բակում տեղի ունեցավ փառատոնի բացումը։ Դարփին Խաչիկի և Վիգեն Ավետիսի զարկերով ազդարարվեց փառատոնի բացումը։