Posted in Հոդված

Ընտանեկան մարզական դպրոց

Ֆիզիկական ակտիվությունը կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, սակայն քչերն են, որ կանոնավոր զբաղվում են սպորտով: Առողջության համար արդյունավետ և օգտակարը բացօթյա վարժություններն են: Ելնելով ստեղծված իրավիճակից, մեր սովորողները մարզվում են պատշգամբում, բակում, մոտակա այգում կամ տանը՝ նախապես օդափոխելով սենյակը:

Ես իրականացնում եմ առցանց ուսուցում առաջին անգամ: Չնայած նրան, որ սա ինձ համար նորություն էր, մեր կրթահամալիրը արդեն ուներ նման փորձ: Սեբաստացի սովորողները, լինելով հեղինակային կրթության ջատագովներից, հեշտությամբ ներգրավվեցին առցանց ուսումնական գործընթացի մեջ, քանի որ նրանք, ֆիզիկական միջավայրւմ մշտապես կիրառում են իրենց մեդիահմտությունները:

Ընտանեկան դպրցոը, և ընդհանրապես, առցանց կրթական հարթակը անհնար է պատկերացնել առանց ծնողի, քույր եղբայրների օգնության և մասնակցության: Ես ինքս էլ հանդիսանում եմ ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնող, քանի որ երկու երեխաներս էլ կրթահամալիրի սան են: Նրանց հետ և՛ սովորում ենք, և՛ եփում, երգում, պարում և մարզվում: Ինքս էլ նրանց հետ սովորում եմ, ինքնակրթվում:

Այս շրջանում ես կրթահամալիրում հանդիսանում եմ առաջինից երրորդ դասարանների մարզական մասի պատասխանատուն: Տարբեր մարզական նախագծեր ենք իրականացնում սովորողների հետ: Շատ հաճելի և ոգևորող է տեսնել, թե ինչպիսի սիրով են նրանք մասնակցում:

Այնուհետև սկսեցինք մեր դասերն իրականացնել նաև տեսազանգի միջոցով: Հասկացանք, որ այդպես ավելի արդյունավետ է : Սովորողները տեսնում են իրար, հետևում ինձ, որից հետո նրանք իրար առաջարկում հետաքրքիր մարզական շարժումներ:

Բաց դաս Արևմտյան դպրոց-պարտեզից

Այսպիսով, կարելի է ասել, առցանց ուսուցումը նոր հնարավորությունների սկիզբ դարձավ: Ուրախալի է, որ առցանց ուսուցումը մեզ և մեր սովորողներին չկաշկանդեց, և մարզական ակտիվությունը տեղափոխվեց ընտանեկան դպրոց: Ընտանեկան դպրոցն էլ իր հերթին նպաստում է, որպեսզի շարունակենք մեր ուսումնական գործունեություը: