Author: madlen1988
հեծանվավարություն 1.3-ում
Սպորտ FM #2
Մայիս․ մարզական օրացույց
02.05. 12:55-13:35 Մարզական մաթեմատիկա 1.1 դասարան
06.05, 12:55-13:35 Էստաֆետային խաղեր 2.1 դասարան
13.05, 09:00- 10:55 Եռամարտ առաջին դասարաններում
16.05, 10:10-10:55 Էստաֆետային խաղեր 1.1դասարան
17.05, 09:20-10:05 Ծնողական մարզատոն
20.05. 09:20-10:05 Էստաֆետային խաղեր 3.2 դասարանում
24.05, 10:10-10:55 Էստաֆետային խաղեր 3.1 դասարանում
Խաղում ենք մաթեմատիկա
Օրը՝ 16.05.2022
Ժամը՝ 12:55
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզասրահ
Մասնակիցներ՝ դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Մադլեն Թերզյան
Մարզախաղ 1
Մարզագորգի երկարությամբ դասավորում ենք տարբեր քանակությամբ բուլավաներ: Սովորողները, գնդակը վարելով շարժվում են առաջ: Կենտ բուլավաների ժամանակ գնդակը մեկ անգամ նետում են օդ և բռնում, զույգ բուլավաների ժամանակ՝ երկու անգամ:
Մարզախաղ 2
Մարզագորգին, օղակների մեջ, դնում ենք /երկնիշ/ զույգ և կենտ թվանշաններ: Սովորողները դանդաղ վազքով շարժվում են առաջ: Կենտ թվանշանին հանդիպելիս կքանստում են, զույգ թվանշան հանդիպելիս ցատկում:
Մարզախաղ 3
Սովորողներից մեկին ընտրում ենք խաղավար, մնացածը կանգնում են շարք: Խաղավարը սովորողներին թվաբանական գործողություններ է առաջարում: Զույգ թիվ ստանալիս սովորողները կքանստում են, կենտ թիվ ստանալիս՝ կանգնում: