Posted in Մարզական

Ես կարողանում եմ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1-3 դասարանի ճամբարականներ

Պատասխանատու՝ Մադլենա Թերզյան

1-ին դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  3. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  4. Մարմնամարզական ներքնակի վրա կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ՝ առանց ծալելու.
  5. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  6. Քայլք մարզական նստարանի վրայով.
  7. Գնդակը մի քանի անգամ նետել վեր և բռնել.
  8. Ցատկ ցանցացատկի վրա.
  9. Շարժախաղերի էստաֆետների կազմակերպում:

2-րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Կատարել դարձումներ աջ և ձախ.
  3. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  4. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  5. Կատարել կքանիստ.
  6. Օղակի պտտում 30 վայրկյան.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով, 1 ոտքով.
  8. Փոխանցելով գնդակի վարում.
  9. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու.
  10. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում.
  11. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ.
  12. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  13. Քայլք մարզանստարանի վրայով, ոտնաթաթերի վրա.
  14. Ցատկ ցանցացատկի վրա
  15. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:

3- րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել երկշարքի, եռաշարքի.
  2. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  3. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  4. Կատարել կքանիստ.
  5. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով.
  6. Գնդակով նետումներ.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ, վազքով.
  8. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում, թեքում առաջ, հասցնել հատակին, գլխավերևում, ծնկները ուղիղ.
  9. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան.
  10. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5-10 անգամ.
  11. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին.
  12. Ցատկ ցանցացատկի վրա
  13. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:
Posted in Մարզական, նախագծեր

Էստաֆետային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Մայիս

Մասնակիցներ

4-րդ դխսարանի սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in Մարզական

Ֆուտբոլային հանդիպում

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի երրորդ դասարանի ընտրովի խմբի սովոողներ

Ժամանակահատվածը՝ Փետրվարի 16 ժամը՝ 09։15

Վայրը՝Մայր դպրոցի մարզադաշտ և հարակից մարզադաշտեր

Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 15 րոպե։ Խաղակեսերի միջև կա 5 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 15 խաղացող.
  • Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
  • Խաղի նպատակն է գնդակըխփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
  • Արդյունքը՝Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Posted in Մարզական, նախագծեր

Մարմնամարզական ստուգատես

Մարմնամարզական ստուգատեսի ժամանակացույցը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1-3 դասարանի ճամբարականներ

Պատասխանատու՝ Մադլենա Թերզյան

Ձմեռային մարմնամարզական ստուգատեսը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում կազմակերպվում է հետևյալ ուղղություններով՝

Սովորողի համար

Դասվարի համար

  • Մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքների մասնակցություն.
  • Դասվարների մարմնամարզական ստուգատես:

Նպատակն է ներկայացնել մարզական բաղադրիչի կազմակերպումը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում:

Կազմակերպումը

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի յուրաքանչյուր դասվար իր բլոգում հրապարակում է մարմնամարզական ստուգատեսի նախագիծը: Նախագծում ներկայացված են մարմնամարզական ցուցանիշներն ըստ դասարանի: Դասվարը և սովորողները ներկայանում են ստուգատեսային մարմնամարզական պարապմունքնով: Պարապմունքին մասնակցում է նաև մարզիչ, ով արձանագրում է ցուցանիշները, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում: Մարմնամարզական ստուգատեսային պարապմունքներն անցկացվում են կրտսեր դպրոցների մարզադահլիճներում, նաև՝ մարմնամարզական դահլիճում: Մասնակից ճամբարականները համապատասխան մարզահագուստով են՝ դասարանական շապիկներ, հաստ գուլպաներ կամ մասիկ:

Ընթացքը տեսանկարահանվում է: Արդյունքները ներկայացվում են տեսաֆիլմի տեսքով: Տեսաֆիլմը հրապարակվում է դասվարի բլոգում՝ կից նկարագրությամբ:

Մարմնամարզական ստուգատեսի ցուցանիշները

1-ին դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  3. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  4. Մարմնամարզական ներքնակի վրա կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ՝ առանց ծալելու.
  5. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  6. Քայլք մարզական նստարանի վրայով.
  7. Գնդակը մի քանի անգամ նետել վեր և բռնել.
  8. Ցատկ ցանցացատկի վրա.
  9. Շարժախաղերի էստաֆետների կազմակերպում:

2-րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Կատարել դարձումներ աջ և ձախ.
  3. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  4. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  5. Կատարել կքանիստ.
  6. Օղակի պտտում 30 վայրկյան.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով, 1 ոտքով.
  8. Փոխանցելով գնդակի վարում.
  9. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու.
  10. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում.
  11. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ.
  12. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  13. Քայլք մարզանստարանի վրայով, ոտնաթաթերի վրա.
  14. Ցատկ ցանցացատկի վրա
  15. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:

3- րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել երկշարքի, եռաշարքի.
  2. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  3. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  4. Կատարել կքանիստ.
  5. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով.
  6. Գնդակով նետումներ.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ, վազքով.
  8. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում, թեքում առաջ, հասցնել հատակին, գլխավերևում, ծնկները ուղիղ.
  9. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան.
  10. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5-10 անգամ.
  11. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին.
  12. Ցատկ ցանցացատկի վրա
  13. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:

Լողը առաջին դասարաններում

Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Քայլք մինչև լողավազան
  • Նախապատրաստում լողին, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողալուց հետո ցնցուղ ընդունել, հագնվել:

Լողի ցուցանիշները

  • Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ կրծքի վրա
  • Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ մեջքի վրա
  • Շնչառական վարժություն՝ 2-4 վրկ.
  • Ազատ ոճի լող:

Ձմեռային մարզական խաղեր

Ձմեռային մարզական խաղերը կազմակերպվում են ձյունապատ տարածքներում: Ճամփորդական ուղղություններ կարող են լինել՝

  • «Ջրվեժ» անտառապարկը
  • Ապարանի ջրամբարը
  • Այլ

Ճամփորդությունը ըստ նշված ուղղությունների կազմակերպվում է կարգին համապատասխան: Բովանդակությունն իր մեջ ներառում է ձյունով խաղեր՝ ձնագնդի, ձնագլոր, ձնեմարդի պատրաստում, սահնակով սահել, …

Բովանդակության մեջ կարող են ներառվել ձյունի ուսումնասիրությունները, դիտարկումները, ձնագրերը կամ ձնանկարչությունը՝ որպես այլընտրանք:

Մարմնամարզական ստուգատեսի ժամանակացույց

Հունվարի 10, ժամը 10:05-10:50, Մելինե Սիմոնյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մեծ մարզասրահ

Հունվարի 10, ժամը 10:10-10:55, Մերի Գրիգորյան և ընկերներ, Հարավային դպրոց-պարտեզի մարզասրահ

Հունվարի 11, ժամը 10:10-10:55, Աշխեն Թադևոսյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մարզասրահ

Հունվարի 11, ժամը 09:20-10:05, Անի Գրիգորյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մարզասրահ

Հունվարի 16, ժամը 09:20-10:05, Լուսինե Գասպարյան և ընկերներ, Հարավային դպրոց-պարտեզի մարզասրահ

Հունվարի 16, ժամը 12:00-12:40, Գայանե Թորոսյան և ընկերներ, Հարավային դպրոց-պարտեզի մազասրահ

Հունվարի 17, ժամը 09:30-10:05, Դիանա Գևորգյան և ընկերներ, Արևելյան դպրոց-պարտեզի մարզասրահ

Հունվարի 17, ժամը 11։50-12:35, Մանուշակ Աբրահամյան և ընկերներ, Հյուսիսային դպրոցի մարզասրահ

Հունվարի 16, ժամը՝ 12:55-13:35, Լուսինե Պետրոսյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մեծ մարզասրահ

Նախագծերն ու արդյունքները հավաքվում են ըստ ստորև նշված ուղղությունների՝

  • Մարմնամարզական ստուգատես
  • Լողի ստուգատես
  • Հեծանվային ստուգատես
  • Ձմեռային մարզական խաղեր, այդ թվում՝
    • խաղեր ձյունով
    • խաղեր ջրում, լողավազանում
    • մարզական