Posted in Ամառային ճամբար2026, Uncategorized

Ամառային լողափնյա ճամբար. օր 5-րդ

Այսօր մեր ճամբարային օրը նվիրված էր հայկական ամենասիրված տոներից մեկին՝ Վարդավառին։ Օրը սկսեցինք տոնական տրամադրությամբ, երգերով ու ավանդական ջրախաղերով։ Բոլորս հաճույքով ջրվեցինք, միմյանց փոխանցեցինք տոնի ուրախությունն ու բարեմաղթանքները։ Այնուհետև մասնակցեցինք լողափնյա ջրային խաղերի, որոնք օրը դարձրին ավելի զվարճալի, ակտիվ և անմոռանալի։ Վարդավառը մեր ճամբարում դարձավ ուրախության, ընկերության և հայկական ավանդույթները միասին ապրելու գեղեցիկ առիթ։

Posted in Uncategorized

«Այց ուսումնական ագարակ» նախագիծ

Ժամանակահատվածը՝ Հուլիսի9, ժամը՝12:00

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուներ Մադլենա Թերզյան և Ալլա Անդրեասյան

Նպատակը և խնդիրները՝

  • Այց կատարել  դեպի ագարակ
  • Իրականացնել ազգային երգ ու պար՝Աննա Երիցյանի, Սեդա թևանյանի հետ
  • Կրկնել անհրաժեշտ տեղեկատվությունը կենդանիների, նրանց խնամքի և անվտանգության կանոնների մասին
  • Շրջել ագարակով, կերակրել կենդանիներին, տեսակցել նրանց ձագուկներին
  • Ձիավարել՝ մենթոր ուսուցչի օգնությամբ
  • Նախաճաշել

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Իրականացնել ազգային երգ ու պար՝Աննա Երիցյանի, Սեդա թևանյանի հետ
  • Ճամբարականները շրջում են ագարակում,   շփվում են կենդանիների հետ, տեսակցում կենդանիների ձագուկներին
  • Կրկնում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը  կենդանիների հետ շփման, անվտանգության կանոնների և խնամքի մասին
  • Ձիավարում ենք՝ մենթոր ուսուցչի օգնությամբ
  • կերակրում ենք կենդանիներին
  • Նախաճաշում ենք
Posted in Uncategorized

Ամառային ճամբար 29.06-03.07 2026

Կարգը ծրագրի ղեկավարի բլոգում ՝ Ամառային լողափնյա ճամբար

Ճամբարականների հաշվառման մատյան


Ճամբարի ճաշացանկ

Լողավազանների սպասարկման և օգտագործման գրաֆիկ

Ամառային ուսումնական ճամբարի երաժշտական ուղեցույց

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ջոկատավարներ՝ Անահիտ Նավասարդյան / anahitnavasardyan@mskh.am  093-31-55-33 / և Մադլենա Թերզյան / m.terzyan@mskh.am  094-88-68-52 /

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար, լանչբոքս
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Ձյուդոյի պարապմունք
  • Կավագործություն
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտում, քննարկում
  • Խաղ-լեզվագործունեություն
  • Երգ-պար/Կոմիտասյան պատվաստ/ Աննա Երիցյանի և Սեդա Թևանյանի հետ
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Անթափոն աղբ նախագծի իրականացում
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Ազգային-բակային խաղեր; Սեղանի զարգացնող խաղեր
  • Մարմնամարզություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Էստաֆետային խաղեր
  • Այլ։

Երկուշաբթի՝29.06

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10:00 — 10։30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք 

10։30 — 11։00 —  Նախաճաշ

11։00 — 12։30 —  Ճամբարային կավագործություն

12։30 — 13։30 —  լող, լողափնյա խաղեր

13:30-14:00 — Ճաշ

14։00 — 15։00 — Շախմատային հանդիպում Առնոլդ Միքայելյանի հետ

15։00-15։30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ/անիմացիոն ֆիլմերի փաթեթ/

Երեքշաբթի`30.06

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Ազգային խաղեր

10։00— 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք 

10։30 — 11։00 —  Նախաճաշ

11։00 — 12։30 — Ձյուդոյի պարապմունք

12։30 -13։30 — լող, լողափնյա խաղեր

13:30 -14:00 — Ճաշ

14:00 — 14:40 — Տեխնոլոգիական աշխատանք/Ապլիկացիա ամառ/

14։40-15։30 —  լող, լողափնյա խաղեր

15։30-16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ, կինո-մուլտադիտում

Չորեքշաբթի`01.07

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10։00 — 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք 

10։30 — 11։00 —Այց ուսումնական ագարակ

11։00 — 12։00 — Նախաճաշ

12:00 — 13:30 —   լող, լողափնյա խաղեր

13։30 — 14։00 — Ճաշ

14:00 — 14:40 —   Մարզական էստաֆետային խաղեր

14։40 — 15։30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ, կինո-մուլտադիտում

Հինգշաբթի`02.07

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10։00 — 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք

10։30 — 11։00 —  Նախաճաշ

11։00 — 12։00 —  Ճամբարային կավագործություն

12:00 — 13:30 — լող, լողափնյա խաղեր

 13։30 — 14։00 — Ճաշ

14:00 -14:40 — Ազգային խաղեր

14:40 -15:30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ, ընթերցանություն


Ուրբաթ`03.07

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10։00 — 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք

10։30 — 11։00 — Նախաճաշ

11:00 — 12:00 —Ձյուդոյի պարապմունք

12։00 — 13։30 —   լող, լողափնյա խաղեր

13։30 — 14։00 — Ճաշ

14:00 -14:40 —Պլեներային աշխատանք/ իմ լողափնյա ճամբարը/

14:40 -15:30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Ճամբարային պատումներ. ամփոփում

Posted in Uncategorized

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարզական պարապմունքները որոշված են հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով՝ «Ֆիզկուլտուրա»՝ 1-5-րդ դասարաններ, քոլեջ, «Ֆիզկուլտուրա և անվտանգ գործունեություն»՝ 6-12-րդ դասարաններ, «Ռազմամարզական ճամբար»՝ 10-12-րդ դասարաններ:

Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:

4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։  Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել կիսամյակի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։

Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդողը: Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով՝ այդ թվում՝ մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող: Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել: Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է:

Բոլոր մարզաձևերի պարապմունքները սկսվում են նախավարժանքով: Տվյալ մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները: Այդ կանոնների խախտման համար դասավանդող-մարզիչը կարող է տույժի ենթարկել սովորողին (լրացուցիչ ուժային վարժությունների կատարում, դասի մասնակցության ժամանակավորպես ընդհատում, դպրոցի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար):
Կիսամյակի վերջում սովորողները հանձնում են սահմանված նորմատիվներ:

Մարզական հանրակրթական և լրացուցիչ պարապմունքների կազմակերպման ցուցանիշները։

 հանրակրթությունլրացուցիչ կրթություն
մարզաձևխմբում քանակըժամերի քանակըխմբում քանակըպարապմունքգինը
նետաձգություն103մինչև 1026․000     8․000
սուսերամարտ153մինչև 1026․000     8․000
հրաձգություն103մինչև 1026․000     8․000
մարմնամարզություն203մինչև 2026․000     8․000
ձիավարություն  անհատական210․000
սեղանիթենիս203մինչև 2026․000     8․000
ֆուտբոլ203մինչև 2026․000     8․000
բասկետբոլ203մինչև 2026․000     8․000
վոլեյբոլ203մինչև 2026․000     8․000
ձեռքիգնդակ203մինչև 2026․000     8․000
հեծանվավարություն  մինչև 1028․000   10․000
լող  մինչև158․000   10․000
Posted in Uncategorized

Մարզատոն

Օրերը՝ մայիսի 8-ին, ժամը՝ 12:15
Վայրը՝ Յուրի Բախշյան զբոսայգի
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Արմինե Գյոնջյան

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Խաղ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Խաղ 2

Մասնակիցները բաժանվում են խմբերի։ Յուրաքանչյուր խմբի երկուական օղակ է տրվում։ Մասնակիցը մտնում է առաջին օղակի մեջ, իսկ երկրորդը դնում է իր օղակին կից։ Ցատկելով հաջորդ օղակի մեջ՝ նախորդը կից տեղափելով հասնում է եզրագծին։

Խաղ 3

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

null

Խաղ 4

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 5

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Խաղ 6

Սովորողները կանգնում են շրջանով՝ միմյանց ձեռքերը բռնած: Օղակը հերթով անցնում է շրջանի միջով՝ առանց մասնակցի ձեռքը բաց թողնելու: Պետք է մարմնով անցնել օղակի միջով այնպես, որ շրջանը չխախտվի: Պարտվում է նա, ով ձեռքը առաջինը բաց կթողնի, և դուրս է գալիս շրջանից:

Posted in Uncategorized

Ձմեռային մարզական խաղերի ամփոփում

Այս տարի ևս հունվարյան ճամբարը շատ հագեցած էի ճամփորդություններով և մարզական խաղերով։ Ճամբարականները այցելեցին <<Ջրվեժ>> անտառպարկ Սևաբերդ և գեղասահքի և հոկեյի մարզադպրոց   ։ 

«Ջրվեժ»անտառապարկ այցելեց 11ջոկատ

Սևաբերդ՝ 4ջոկատ

գեղասահքի և հոկեյի մարզադպրոց ՝ 7 ջոկատ

Ջրվեժի արգելոց՝

Հունվարի 9

11:0012:00-2-րդ ջոկատ

12:00-13:00 10-րդ ջոկատ

Հունվարի 20

11:00-12:00 1-ին ջոկատ

11:00-12:00 3-րդ ջոկատ

12:00-13:00 7-րդ ջոկատ

12:00-13:00 8-րդ ջոկատ

12:00-13:00 9-րդ ջոկատ

Սևաբերդ

Հունվարի 13

11:00-12:00 9-րդ և 11-րդ ջոկատներ

12:00-13:00 4-րդ և 7-րդ ջոկատներ

Հունվարի 21

11:00-12:00 6-րդ և 8-րդ ջոկատներ

Գեղասահքի և հոկեյիմարզադպրոց

Հունվարի 15

12։30-13։30 2-րդ և 3-րդ ջոկատներ

Հունվարի 16

13։00-13;50 4-րդ և 5- րդ ջոկատներ

Հունվարի 22

10:30-11:20 1-ին և 6 — րդ ջոկատներ

12։30-13։30 7- րդ և 8 րդ ջոկատներ

Հունվարի 23

10:30-11:20 9-րդ ջոկատ

11:30-12:20 10-րդ և 11-րդ ջոկատներ

Posted in Uncategorized

Մարմնամարզական ստուգատեսի հաշվետվություն

Մարմնամարզական ստուգատեսի նախագիծ

Արևմտյան դպրոց-պարտեզի մարմնամարզական ստուգատեսի համակարգող՝ Մադլենա Թերզյան։

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի մարզադահլիճ։

Մասնակիցները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի դասվարներ ,Նախակրթարանի սաներ,5-տարեկաններ, 1-3-րդ դասարաններ։

Ստուգատեսի անցկացման Ժամանակահատվածը՝ հունվարի 07-23

1․1 ջոկատ․Լուսինե Պետրոսյան հունվարի 15. 12:50

1․2 ջոկատ․Քրիստինե Հովսեփյան հունվարի 14. 12։00

1.3 ջոկատ Լենա Վարդանյան հունվարի 12. 12:00

2․1 ջոկատ․ Արմինե Գյոնջյան հունվարի 15. 11:05

2.2 ջոկատ Լուսինե Պետրոսյան հունվարի 15. 12։00

2․3 ջոկատ․ Վարսիկ Աթոյան հունվարի 22. 12։00

3․1 ջոկատ Աշխեն Թադևոսյան հունվարի 13. 11:05

3․2 ջոկատ․ Մարգարիտ Թամազյան հունվարի 14 . 11։05

3․3 ջոկատ․ Զարուհի Սեդրակյան հունվարի 13. 12.55

Posted in Uncategorized

Ձմեռային մարզական խաղերի ժամանակացույց

Ջրվեժի արգելոց՝

Հունվարի 9

11:0012:00-2-րդ ջոկատ

12:00-13:00 10-րդ ջոկատ

Հունվարի 20

11:00-12:001-ին ջոկատ

11:00-12:00 3-րդ ջոկատ

12:00-13:00 7-րդ ջոկատ

12:00-13:00 8-րդ ջոկատ

12:00-13:00 9-րդ ջոկատ

Սևաբերդ

Հունվարի 13

11:00-12:00 9-րդ և 11-րդ ջոկատներ

12:00-13:00 4-րդ և 7-րդ ջոկատներ

Հունվարի 21

11:00-12:00 6-րդ և 8-րդ ջոկատներ

Ապարանի ջրամբար -2րդ և3-րդ ջոկատներ

Posted in Uncategorized

Մարմնամարզական ստուգատես 2026

Մարմնամարզական ստուգատեսի համակարգողներ՝

ՆախակրթարանՆելի Արղության

1-3 դասարաններ՝ Անահիտ Հարությունյան

Մարզադպրոց՝ Միքայել Ղազարյան

Լող ՝ Անուշ Համբարյան

Մարմնամարզական ստուգատեսի պատասխանատուներ՝

Արևելյան դպրոց՝ Գայանե Ստեփանյան

Արևմտյան դպրոց՝ Մադլենա Թերզյան

Հյուսիսային դպրոց՝ Ռոզա Մելիքյան

Հարավային դպրոց՝ Գոհար Սմբատյան

Դպրոցների մարմնամարզության դահլիճների ժամանակացույցեր՝

Արևելյան դպրոց

Արևմտյան դպևոց

Հյուսիսային դպրոց

Հարավային դպրոց