Posted in հաշվետվություն

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Մեկնարկվեց մանկավարժական աշխատողների թվով իններորդ հանդիպումը։ Կրթահամալիրի տնօրենի հետ քննարկեցինք նախապես ուղարկած մեր հայտերը։ Բացի իմ ուսուցչի օգնականի աշխատանքից, որը ես մեծ սիրով եմ կատարել և ցանկանում եմ շարունակել, ներկայացել եմ նաև այլ ոլորտում։ Նպատակ ունեմ կրտսեր դպրոցում ստեղծել կար ու ձևի արհեստանոց։ Մեծ ոգևորություն ապրեցի, երբ կրթահամալիրի տնօրենը հավանեց նախագիծս։ Միանգամից, չսպասոլով նոր ուսումնական տարվան, սկսեցինք մեր առաջին քայլերը ընտանեկան դպրոցներում։

Սովորողները արդեն ծանոթ էին կարի հմտություններին, քանի որ նախորդ տարի ունեինք փոքրիկ խմբակ։ Տեսադասի միջոցով որձեցինք կարել ինքնաշեն դիմակներ։ Մի մասը շատ արագ արձագանքեց և ներկայացրեց դիմակների իրենց տարբերակը։

Ինչպես կարել դիմակներ

Ստեֆանի Կարապետյան 1․1 դասարան

Միքայելյան Էրիկ

Միքայելյան Միքայել 2․1 դասարան

Ալբերտ Կարապետյան

Առաջիկայում նպատակ ունենք կարել ուսապարկեր, շապիկներ, զգեստներ և նկարազարդել դրանք։