Day: 17.06.2020
Վայրի խաղողի տնկում
Սարալանջում աշխատում են նաև սովորողները
Հուլիս-օգոստոս ամիսների աշխատակարգ
2020-2021 ուս․ տարվա նախագծային փաթեթի ստեղծում
2020-2021 ուս․ տարվա կար ու ձևի դասընթացի ծրագրի ստեղծում
Աշխատանք ֆիզիկական միջավայրում․ հուլիս-օգոստոս
Ձևում և կարում ենք էկոտոպրակներ
Կարում և ձևում ենք էպոսի հերոսներին
Երկուշաբթի
- Աշխատանք ֆիզիկական միջավայրում
- օրվա աշխատանքների լուսաբանում
- առցանց հանդիպումներ
Երեքշաբթի
- Կարում և ձևում ենք էպոսի հերոսներին
- ընթերցանություն
- 2020-2021 ուս․ տարվա նախագծային փաթեթի ստեղծում
- առցանց հանդիպումներ
Չորեքշաբթի
- Աշխատանք ֆիզիկական միջավայրում
- օրվա աշխատանքների լուսաբանում
- առցանց հանդիպումներ
Հինգշաբթի
- Ձևում և կարում ենք էկոտոպրակներ
- ընթերցանություն
- 2020-2021 ուս․ տարվա նախագծային փաթեթի ստեղծում
- առցանց հանդիպումներ
Ուրբաթ
- Շաբաթվա ամփոփում
- մարզական կարողությունների զարգացում (հեծանվավարություն, լող, մարմնամարզություն․․․)
Աշխատանք ֆիզիկական միջավայրում․ հուլիս-օգոստոս
Վայր՝
Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամկետը՝
Հուլիս-օգոստոս
Ընթացքը՝
Հուլիս – օգոստոս ամիսների ընթացքում նախատեսում եմ հետևյալ աշխատանքները ֆիզիկական միջավայրում.
- Դպրոցի միջավայրի բարեկարգման աշխատանքներ
- Պարտիզապուրակային աշխատանքներ
- Մասնակցել քանդակագործության փառատոնին
- Մասնակցել ճամբորդական նախագծերին, քայլարշավներին
- Ձևում և կարում ենք էկոտոպրակներ
Արդյունքներ՝
Կամփոփվեն բլոգում։
Ձևում և կարում ենք էկոտոպրակներ
Նախագծի վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ և առցանց հարթակ
Նախագծի մասնակիցներ — Արևմտյան դպրոց-պարտեզի տարատարիք սովորողներ ուսուցիչներ, ծնողներ (և ոչ միայն)։
Նախագծի ժամանակահատվածը՝ հուլիս — օգոստոս
Նախագծի նպատակը՝ Սովորել ձևել, կարել մեզ անհրաժեշտ իրեր։ Գունավորել, զարդարել և դարձնել յուրահատուկ։
Նախագծի խնդիրները՝ Նպաստել երևակայության և ստեղծագործական մտքի զարգացմանը։ Զարգացնել ուշադրության կենտրոնացումը, ինչպես նաև կարելու և ձևելու հմտությունը։
Նախագծի իրականացման ընթացքը՝ Ձևում և կարում ենք կտորից տոպրակներ, այնուհետև գունավորում, ասեղնագործում և զարդարում ՝ ըստ ցանկության և ճաշակի։
Անհրաժեշտ պարագաները՝ Կտորներ, թել և ասեղ, ներկեր, հուլունքներ ։
Արդյունքներ՝ Կունենանք մեր անհատական և էկոլոգիապես մաքուր տոպրակներ, անհատական նկարազարդումներով։