Posted in ճամբար

Առօրյան ճամբարում

Երկուշաբթին ամառային ճամբարում շատ հագեցած էր ու հետաքրքիր: ՈՒնեինք նոր ճամբարականներ, որոնց համար բացահայտում էր մեր կրթահամալիրը:

Առավոտյան օրը սկսեցինք տարացքի մաքրությամբ, որին հաջորդեց բացօթյա մարզանքը, ազգային երգն ու պարը: Ճամբարականները փոքր խմբերով հնարավորություն ունեցան լողալու և ընկեր Քրիստինեի հետ ջրային մարզանք արեցին:

Նախաճաշից հետո օրը շարունակեցինք ուսումնական ագարակում, որտեղ շրջեցինք և տեսանք մեր կենդանիներին: Ծանոթացանք թոնրի և նրա գործածման հետ: Նկարեցինք մեր ձիուկներին, որից հետո հնարավորություն ունեցանք ձիավարելու:

Օրվա ավարտին միասին կիսվեցինք մեր տպավորություններով:

Posted in Ագարակ, ճամբար, նախագծեր

Այց ագարակ

Նախագծի վայրը -Բանգլադեշի Ագարակ

Նախագծի մասնակիցներ -Ամառային ճամբարականներ

Նախագծի ժամանակահատվածը. 13․07-17․07․2020թ

Նախագծի նպատակը և խնդիրները— Ճամբարականները կկերակռեն, կխնամեն կենդանիներին։ Կզբոսնեն շների հետ։ Կսովորեն ձիավարել։

Արդյունքները կհրապարակվեն բլոգում։

Posted in աշխատաժամանակ

Հուլիս-օգոստոս ամիսների անելիքներ

Հուլիսի 13-17

Ամառային ճամբարի պատասխանատու

Հուլիսի 17- օգոստոսի 20

Սովորողների փոքր խմբերով ձևում և կարում ենք էկոտոպրակներ։

Օգոստոսի 5-6

Հերթապահություն դպրոսում

Օգոստոսի 10-14

Ամառային ճամբարի պատասխանատու

Օգոստոսի 17-21

2020-2021 ուսումնական տարվա նախագծային աշխատանքի կազմում, մշակում։

Օգոստոսի 24-28

նախապատրաստական աշխատանքների կազմակերպում  դեպի սեպտեմբեր։

Posted in ճամփերդություններ

Եռօրյա այց՝ Արատեսի դպրական կենտրոն

Հուլիսի 8-ին Արևմտյան դպրոցի մի քանի դասավանդողներով մեկնեցինք հրաշք Արատես։ Եռօրյա այցը շատ արագ անցավ։ Ամեն անգամ նորովի ենք բացահայտում Արատեսը։ Ամռանն էլ ուրիշ էր։ Բնության այդ հրաշք վայրը վայելելու առաջարկը ստացա մեր սիրելի մեղվապահ՝ Արմինե Գոգինյանից։ Ամեն մեկս մեկնեցինք մեր նախագծերով։ Ես էլ միացա Սեդա Թևանյանի անձրևաբեր ծեսին և պատրաստեցինք ծիսական տիկնիկ։

Առավոտյան Միքայել Ղազարյանի հետ մարզվեցինք։

Posted in աշխատաժամանակ, ճամբար

Ամառային ճամբար հուլիսի13-17


Ողջույն:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզը իր ամառային լողափնյա ճամբար է հրավիրում բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են երգել, պարել, լողալ, մարզվել, խնամել կենդանիներին, հեծանիվ վարել, ճամփորդել և զվարճանա՜լ։

Սիրով սպասում ենք Ձեզ

Տևողությունը՝ հուլիսի 13-17
Ճամբարի ղեկավար՝ Մադլենա Թերզյան
Էլ․ հասցե՝ m.terzyan@mskh.am
Հեռախոս՝ 094 88 68 52
Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ, իրեր.

  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար
  • Ուսապարկ
  • Սեղանի խաղեր, զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություն

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող
  • Բացօթյա ընթերցանություն
  • Հանելուկների, շուտասելուկների հորինում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբանական և ազգային բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանիվ
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր

Հուլիսի 13, երկուշաբթի

9․00-9․15— Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Միջավայրի խնամք, ծաղիկների խնամք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:00— Լողափնյա խաղեր
12։00-12։30 — Խաղ՝ միրգուտոցի առանց ձեռքերի
12.30-13.00 — Այց ագարակ
13.00-14։00 — Շախմատ և նկարչական պլեներ ամառային բացօթյա լողափում
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Բակային ազգային խաղեր, թիմային զվարճալի խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 14, երեքշաբթի

09․00-09․15—Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:00— Լողափնյա խաղեր
12։00-13։00 —Մարզական պարապմունք Մայր դպրոցում
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Բակային ազգային խաղեր, թիմային զվարճալի խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 15, չորեքշաբթի 

09․00-09․15—Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:00— Լողափնյա խաղեր
12։00-12։30 — Խմորաքանդակ
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Բակային ազգային խաղեր, թիմային զվարճալի խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 16, հինգշաբթի

09․00-09․15—Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:00— Լողափնյա խաղեր
12։00-13։00 — Ազգային երգեր՝ ընկեր Սեդայի հետ
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Բակային ազգային խաղեր, թիմային զվարճալի խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հուլիսի 10, ուրբաթ

09․00-09․15—Ճամբարականների դիմավորում

9։15-9։30— Ճամբարականների ընդհանուր պարապմունք

09:30-10.00 — Բակային աշխատանք
10.00-10.30 — նախաճաշ
10.30-12:00— Լողափնյա խաղեր
12։00-12։30 — ամփոփիչ զրույց
12.30-13.00 — Այց ագարակ
13.00-14։00 — Ընթերցանություն
14.00-14․30 — Ճաշ
14․30-15:30 — Բակային ազգային խաղեր, թիմային զվարճալի խաղեր
15.30-16.00 — Հանգիստ, օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Posted in Մարզական, ճամփերդություններ, նախագծեր

Մարզական պարապմունք Արատեսում

Նախագծի վայրը — Արատեսի դպրական կենտրոն

Նախագծի մասնակիցներ -Արևմտյան դպրոց-պարտեզի դասավանդողներ, սեովորողներ

Նախագծի ժամանակահատվածը. 08․07-10․07․

Նախագծի նպատակը և խնդիրները— իրականացնել բացօթյա մարմնամարզություն, շնչառական վարժություններ, էստաֆետային խաղեր։

Նախագծի իրականացման ընթացքը՝-Առավոտյան նախավարժանք անել դասավանդողների և սովորողների հետ, ոիրց հետո անցնել խաղերի։

Արդյունքում կիրականացնենք բացօթյա մարզումներ։