Posted in ճամբար

Առօրյան ճամբարում

Երկուշաբթին ամառային ճամբարում շատ հագեցած էր ու հետաքրքիր: ՈՒնեինք նոր ճամբարականներ, որոնց համար բացահայտում էր մեր կրթահամալիրը:

Առավոտյան օրը սկսեցինք տարացքի մաքրությամբ, որին հաջորդեց բացօթյա մարզանքը, ազգային երգն ու պարը: Ճամբարականները փոքր խմբերով հնարավորություն ունեցան լողալու և ընկեր Քրիստինեի հետ ջրային մարզանք արեցին:

Նախաճաշից հետո օրը շարունակեցինք ուսումնական ագարակում, որտեղ շրջեցինք և տեսանք մեր կենդանիներին: Ծանոթացանք թոնրի և նրա գործածման հետ: Նկարեցինք մեր ձիուկներին, որից հետո հնարավորություն ունեցանք ձիավարելու:

Օրվա ավարտին միասին կիսվեցինք մեր տպավորություններով: