Posted in Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային նախագիծ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ «Արևմուտքի պտղատու այգին»

Ուսանող՝     Մադլենա Թերզյան

Ղեկավարներ՝ Տաթև Բլեյան և Էդմոն Փաշինյան

Բաժինները՝

  • Ներածություն
  • Արևմուտքի պտղատու այգու ծառատեսակները
  • Բալենի
  • Ծիրանենի
  • Ընկուզենի
  • Դեղձենի
  • Տանձնի
  • Սալորենի
  • Ծառերի խնամքը
  • Եզրակացություն

Ներածություն

Որպես քոլեջի այգեգործության բաժնի միամյա կրթության  ուսանող, ավարտական նախագծի համար ընտրել եմ Արևմտյան դպրոց-պարտեզի պտղատու այգու ուսումնասիրությունը:

Դիպլոմային աշխատանքում ներառված են Արևմտյան դպրոց-պարտեզի հարակից բակում, Ուսումնական ագարակում աճող ծառատեսակները: Նաև ըստ ծառատեսակների ներկայացված է անհրաժեշտ խնամքը: Ավարտական նախագծի շրջանակում նախատեսվում է նաև տնկել վայրի խաղողի վազեր, ծանոթանալ, թե ինչպիսի խնամք են պահանջում վայրի խաղողնորը, խնամել դրանք:

Արևմուտքի պտղատու այգու ծառատեսակները

Արևմտյան դպրոց-պարտեզի այգում աճում են պտղատու և դեկորատիվ ծառեր: Պտղատու ծառերից հատկապես տարածված են հետևյալ ծառատեսակները՝

  • Բալենի
  • Ծիրանենի
  • Դեղձենի
  • Խնձորենի
  • Տանձենի
  • Սալորենի

Նաև շատ են հետևյալ դեկորատիվ ծառատեսկները՝

  • Հեցենի
  • Կաղնի
  • Թղկենի

Ծառերն անկախ իրենց բերքատու կամ դեկորատիվ լինելուց, ունեն մի կարևոր առաքելություն. դա թթվածնի ապահովվումն է: Ծառերը հայտնի են իրենց օգտակարությամբ. դրանք թթվածին են արտադրում՝ մշտապես թարմացնելով օդը, որը շնչում ենք: Ծառերը հաճախ ապաստարան են դառնում՝ պաշտպանելով մեզ անձրևից կամ արևից:Մենք ապրում ենք շնչելով թթվածին, որը մեզ համար ապահովում են կանաչ բույսերը: Նրանք շրջակա միջավայրից կլանում են ածխաթթու գազը եւ օդ արտանետում թթվածին:

Ծառը բույսի կենսական ձև է: Ունի բազմամյա փայտացած ցողուն` բուն և սաղարթ,
որը ձևավորվում է գետնից որոշակի բարձրության վրա: «Ծառ» եզրույթը վերաբերում է
բույսի աճման բնույթին և ցույց չի տալիս ծառի ընտանիքի կապը: Ծառերը հանդիպում են
ինչպես մերկասերմերում, այնպես էլ ծածկասերմերում: Ինչպես բոլոր բույսերը, ծառերը
ևս շարունակում են աճել իրենց ողջ կյանքի ընթացքում: Ծառի ձևը պայմանավորված է
միջավայրով:

Պտղատու ծառերի խնամքը ենթադրում է դրանց էտումը, ձևավորումը, ոռոգումը: Պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձևավորել, թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններին և մոտ լինի նրա բնական կառուցվածքին:

Բալենի

Բալենին պատկանում է վարդազգիների ընտանիքին: Հանդիպում է Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ լանջերին, թփուտներում և այլն։

Հայտնի է մոտ 150 տեսակ: Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի: Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից: ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր: Մշակվում է սովորական բալենին:

Բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։ Պտուղը պարունակում է  շաքարներ, օրգանական թթուներ, քիչ քանակությամբ՝ աղաղանյութեր և ներկանյութեր, սերմերը՝ ճարպայուղ, եթերայուղ, ամիգդալին: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, դոշաբ, հյութ, գինի): Բժշկության մեջ կիրառվում է պտուղը, հյութը, օշարակը:

104549695_258803055547415_345349718590504535_n
104182256_714713512692622_4107540570266546127_n

Արևմտյան դպրոց-պարտեզի բալեները

Ծիրանենի

Ծիրանենին վարդազգիների ընտանիքի պտղատու ծառ է։ Հայրենիքը Հայաստանն է։ Ծիրանենու մշակության հնագույն օջախներ են նաև Չինաստանը և Միջին Ասիան։ Հայտնի են ծիրանենու 8 վայրի տեսակներ։ Ըստ նորագույն դասակարգման՝ մշակության մեջ հայտնի ծիրանենիները բաժանվում են Հայկական, Հյուսիսկովկասյան, Միջինասիական, Չինական և Եվրոպական խմբերի։ Մշակության մեջ հայտնի են 300-ից ավելի սորտեր, որոնք առաջացել են սովորական ծիրանենուց։

Ծիրանենին միատուն բույս է։ Բարձրությունը 6-12 մ է։ Տերևները խոշոր են, կլորավուն կամ լայն էլիպսաձև, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, փոշոտումը՝ խաչաձև։ Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20-120 գ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։

Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի,  մարզերում։ Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Որդուարի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։

ՀՀ-ում մշակվում է 50 տեսակ:Առավել տարածված են.

  • Նախիջևանի կարմիր
  • Երևանի
  • Սաթենի
  • Խոսրովենի
  • Որդուարի
  • Համբան
  • Ղևոնդի

Ծիրանը մշակույթում

  • Ծիրանը և ծիրանի ծառը տեղ են գտել հայ նկարիչների բազմաթիվ նկարներում։
  • Հայերենում լայնորեն գործածվում է ծիրանի բառը՝ որպես գուներանգի անվանում։
  • Հայ արքայական ընտանիքների անդամները կրում էին ծիրանի՝ համանուն երանգի թիկնոց։
  • Երևանում, սկսած 2004 թ., ամեն տարի անցկացվում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը:
  • Հայաստանում ծիրանի ծառի փայտից է պատրաստվում դուդուկ նվագարանը։

Դեղձենի

Դեղձենին նույնպես պատկանում է վարդազգիների ընտանիքին: Ծառը ոչ մեծ, բաժակաձև, կլորավուն պսակով, բարձրությունը՝ 3-8 մ։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին, համեղ, հյութալի, պտղամաշկը՝ թավոտ կամ մերկ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, պովիդլո և այլն)։ Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (Զաֆրանի, Լիմոնի, Նարնջի, ճուղուրի և այլն) հիմնականում թավոտ են։ Դեղձենու սերմերի յուղն օգտագործվում է դեղագործության մեջ

Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է: Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։

Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։

Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներ)։ Պտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, ժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։

104167268_725631318247296_529011048400547212_n
104183200_2789470344497897_2883939267910092642_n

Արևմտյան դպրոց-պարտեզի դեղձենիները

Խնձորենի

Խնձորենին պատկանում է վարդազգիների ընտանիքին: Հայտնի է խնձորենու 36 տեսակ: Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար։

ՀՀ-ում տարածված է արևլյան կա կովկասյան վայրին խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում: Գրանցված է կարմիր գրքում: Ամենուր մշակում են սովորական խնձորենին` իր բազմաթիվ տեսակներով:

Արևմտյան Հայաստանմ խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը: ՀՀ-ում մինչև ,,դեմիրճյանական,, խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.

  • Անարատ
  • Ախլախնձոր – Ընտիր խնձորի տեսակ
  • Մեղրախնձոր
  • Շաքարկենի- շատ քաղցր խնձորի տեսակ
  • Շաքարալմազի
  • Շերտավոր ամառվա
  • Շշի
  • Սոխի
  • Չրխկան
  • Պապի-սպիտակ, խոշոր, փուլփուլ և շատ համեղ տեսակ
  • Տափակ
  • Ուլի
  • Փոքրենի-ամառվա համեղ խնձորի տեսակ

Մշակովի խնձորենու բարձրությունը 2 – 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։

Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 – 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի,  Նոյեմբերյանի, Իջևանի,  Հայաստանի հարավարևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։

Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները։ Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան։ Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հազար սորտ։

ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։

Տանձենի

Տերևաթափ հզոր ծառեր են մինչև 20-30 մ բարձրությամբ և 50-80 սմ բնի տրամագծով։ Ճյուղերը փշավոր են։ Բողբոջները և ընձյուղները մերկ են, հազվադեպ մազմզուկապատ։ Տերևները համարյա կլոր են, 2-5-7 սմ երկարությամբ և 1,5-2,5 սմ լայնությամբ, կլորավուն հիմքով, սղոցաեզր, նոր բացված ժամանակ թեթևակի մազմզուկապատ, այնուհետև մերկ, կամ միայն ջղերի ուղղությամբ մազմզուկապատ, վերևի կողմից փայլուն, ներքևի կողմից գունատ-անփայլ, չորացնելիս խիստ սևանում են։ Ծաղիկները միայնակ են կամ հավաքված վահաններում, բաժակաթերթիկները մնում են պտղի վրա, պատված են թաղիքանման աղվամազով։ Պտուղները կլորավուն են կամ սեղմված, 3-4 սմ տրամագծով, կոթունավոր, որը պտուղների երկարությունը գերազանցում է 2-3 անգամ։

Սովորական վայրի տանձենին ապրում է 150-300 տարի, իսկ կուլտուրական սորտերի կյանքի տևողությունը 25-30 տարուց չի անցնում։ Այս բույսերին բնորոշ է խիտ, առատ ճյուղավորությունը, առատ փշերը, մանր, բարակ տերևները, ուժեղ վեգետատիվ աճը, մանր, աննշան, տտիպ պտուղները, կոշտ, քարակերպ բջիջներով առատ պտղամսով, որը կարելի է ուտել միայն գերհասունացման ժամանակ։ Ներկայումս ամբողջ աշխարհում հայտնի են տանձենու ավելի քան 5000 սորտեր, որոնցից ԱՊՀ-ում շրջանացված են 150-ը։ ՀՀ-ում շրջանացված են հիմնականում այն տեսակները, որոնք ստացվել են Գյումրիի լեռնային պտղաբուծական կայանում և բերվել են երկրի այլ շրջաններից:

Սովորական վայրի տանձենին ապրում է 150-300 տարի, իսկ կուլտուրական սորտերի կյանքի տևողությունը 25-30 տարուց չի անցնում։ Սովորական վայրի տանձենին ապրում է 150-300 տարի, իսկ կուլտուրական սորտերի կյանքի տևողությունը 25-30 տարուց չի անցնում։

Տարածված է Արևելյան Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Եվրոպայի լեռներում, Կովկասում: Ենթադրվում է, որ վայրի վիճակում տարածված է եղել նաև Հայաստանում: Ներկայումս հանդիպում է միայն մշակության մեջ:

Սալորենի

Սալորենին պատկանում է վարդազգիների ընտանիքին: Ծառեր են կամ թփեր՝ 3-12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6-100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։

Հայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին:

Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև մամխին։ Հայաստանում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։

ՀՀ-ում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին: Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ: ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակվում են ընտանի սալորենին (դամբուլենի) և շլորենին, հյուսիսային շրջաններում հանդիպում է նաև մամխին: Միամյա ընտանի սալորենու բարձրությունը 4–8 մ է, ճյուղերը թավոտ են, շագանակագույն: Տերևները հերթադիր են, ձվաձև կամ էլիպսաձև՝ հարթ երեսով, ատամնաեզր, մուգ կանաչ: Ծաղիկները մանր են, սպիտակ: Ծաղկում է ապրիլ–մայիսին: Պտուղը կլորավուն, ձվաձև, կանաչ, դեղին, կարմիր, սև, հյութալի կորիզապտուղ է, զանգվածը՝ 30–50 գ: Պարունակում է չոր նյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, B1, B2, C, K, PP վիտամիններ և հանքային նյութեր: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, ջեմ, հյութ և այլն): Բերքատվությունը 200 ց/հա է: Ցրտադիմացկուն է (մինչև –30օC):

ՀՀ-ում շրջանացված են ներմուծված Աննա Շպետ, Դեղձային, Ռենկլոդ կանաչ, Վենգերկա իտալական, Վենգերկա սովորական, Ջոենտ Պրու և տեղական Սև, Խոշոր դամբուլներ, Դեղնաշլոր, Վազիրի, Կանաչկենի, Ալբուխարի և այլ սորտեր:

Ծառերի խնամք

104427415_570030486988486_7286015634869635568_n

Պտղատու ծառերի խնամքը հողը մշակելուց և ջրելուց բացի ենթադրում է պարբերաբար կատարել նաև էտման ախատանքներ: Եթե ջերմաստիճանը 3-50 C է, և տեղումներ չկան, խորհուրդ է տրվում կատարել պտղատու այգիների առաջին կանխարգելիչ բուժումը: Այն պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը: Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության, և պտղաբերության նպատակադիր կարգավորումն է և պատկանում է պտղատու ծառերի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների թվին:

Էտի միջոցով ձևավորում են ծառը, ստեղծում ամուր կմախքով, համահավաք սաղարթով ծառեր, բարելավում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության անցնելու ժամկետը:

Էտն իրականացվում է երկու եղանակով՝ կարճացումով և նոսրացումով, որոնք սովորաբար կատարվում են միասին, ինչպես նաև` առանձին-առանձին: Կարճացնելիս հեռացվում է ճյուղի և շվի երկարության որոշ մասը, այն լինում է թույլ, միջին և ուժեղ: Նոսրացնելիս հեռացվում է ճյուղը կամ շիվը, չորացած, թույլ, հիվանդ, սաղարթը խտացնող, մեկը մյուսին խանգարող, կախ ընկած աճերը: Նոսրացումը կատարվում է թույլ, չափավոր, ուժեղ:

Պտղաբերող ծառերի էտը: Բերքատվության սկզբնական շրջանում, երբ դեռևս ծառերի աճը ուժեղ է, հիմնականում կիրառվում է 40-45 սմ բարձր աճ ունեցող շվերի կարճացում՝ 1/4-1/3-ի չափով, ինչպես նաև նոսրացում: Երբ աճն աստիճանաբար սկսում է թուլանալ՝ հասնելով 30-35 սմ, անհրաժեշտ է շվերի կարճացումը դադարեցնել և կիրառել միայն նոսրացում: Իսկ երբ աճը սկսում է թուլանալ և 15-20 սմ-ից չանցնել, նորից կատարել շվերի և ճյուղերի կարճացում, նպաստելով աճի ուժեղացմանը և նոր պտղաճյուղերի առաջացմանը:

Էտի եղանակը և կիառման աստիճանը մեծ չափով կախված են տեսակի և սորտի կենսաբանական առնաձնահատկություններից: Այսպես, հանրապետությունում լայն տարածում ունեն դեղձենին և ծիրանենին, որոնք աչքի են ընկնում ճյուղառաջացման մեծ ունակությամբ և ուժեղ աճեցողությամբ: Այս պտղատեսակներից հատկապես դեղձենին լուսասեր և ջերմասեր է, հետևաբար դրա էտը պետք է նպատակամղված լինի լուսային և ջերմային պայմանների կարգավորմանը: Այդ նպատակով կիրառվում է համեմատաբար ուժեղ նոսրացում, իսկ կարճացումը կատարվում չափավոր կամ թույլ՝ ելնելով ծառերի առողջական վիճակից:

Եզրակացություն

Այսպիսով դիպլոմային նախագծի իրականացման ընթացքում մենք ծանոթացանք Արևմտյան դպրոց-պարտեզի տարածքում աճող պտղատու և դեկորատիվ ծառատեսակներին: Կատարեցինք ծառերի, թփերի խնամաքի, ջրման,  հողի մշակման աշխատանքներ:

Իմ կատարած պարտիզապուրակային աշխատանքներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Posted in Մարմնակրթություն

Մարմնամարզությունը կրթահամալիրում 2019-2020

Նախագծեր՝

Առցանց մարզական պարապմուն

Ես կարողանում եմ

հեծանվավարություն

Բացօթյա մարմնակրթություն

Ամենօրյա մարզումներ

Առցանց մարմնակրթություն 30.03-03.04

Առցանց մարզական խաղեր

Հունվարյան մարզական ստուգատես

Մարզական ստուգատես

Արագաշարժ փոքրիկները

Հեծանվավարություն դպրոցի ներսում

Մարզական ստուգատես, հինգ տարեկաններ

Ճամփորդություններ՝

Հեծանվային շրջայց

Ուսումնական ճամփորդություն

Ձմեռային մարզական ստուգատես

1․1 դասարան

1․2 դասարան

2․1 դասարան

2․2 դասարան

2․3 դասարան

3․1 դասարան

3․2 դասարան