Month: Օգոստոս 2019
Տաք և հարազատ մեր ճամբարը
Սեպտեմբերի 2-6-ը նախագծային ուսուցման շաբաթ․
Ուսուցչի օգնականի գործունեություն
Ուսուցչի օգնականի գործունեությունը ՝
- Մարզական գործունեություն
Հեծանվավարություն
Լողուսուցում
Հեծանվաարշավներ, քայլարշավներ
Մարզական ստուգատեսներ, էստաֆետային խաղեր
- Տեխնոլոգիական գործունեություն
Ուսումնական աշխատանք ագարակում
Պարտիզապուրակային աշխատանք
Տեխնոլոգիական աշխատանք տեխնոլոգիայի լաբորատորիայում
Բնագիտական աշխատանքներ, փորձեր բնագիտության լաբորատորիայում
- Անհատական աշխատանք
Հատուկ կարիքով սովորողներ
Առանձնակի շնորհներ ունեցող սովորողներ
Այլ աշխատանք
Ուսումնական օրացույց 2019-2020
Ուսումնական օրացույց 2019-2020
Ուսումնական նախագիծ՝ ճամբարում
Ճամբարային օրեր
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շարունակվում են խենթ ու կրակոտ ճամբարային օրերը:
Արատեսյան հուշեր
Կրթահամալիրում աշխատանքի անցնելու կարևոր պայմաններից է լավ մարդ լինելը: Այնտեղ բոլորը մի ընտանիք են, և շատ կարևոր է, որ ընտանիքում լինի սեր և հարգանք: Միմիանց մասին հոգալը, մտածելը և գիտելիքը փոխանցելը այստեղ դարձել է առաջնային: Այդ նպատակով, հնգօրյա ճամբարի ավարտից անմիջապես հետո, մենք երկօրյա ճամփորդություն կատարեցինք դեպի Արատես:
Շարունակել կարդալ “Արատեսյան հուշեր”
Մուտքի ճամբար. ամփոփում
Ահա և ավարտվեց մանկավարժական ճամբարի հագեցած ու շատ սիրելի դարձած օրերը: Մեկ շաբաթվա ընթացքում ճամբարը մեզ այնքան փորձ ու գիտելիք տվեց, որքան չէինք ստացել ամբողջ կյանքի ընթացքում: Մենք ծանոթացանք մեր ժողովրդական օպերային, նրա ակունքներին, տարբեր ծեսերին, պարերին, խաղերին, երգ ու երաժշտությանը:
Ինչպես գիտենք ժողովրդական խաղերը, երգն ու պարը ստացել են երաժշտա-թատերական ներկայացման բնույթ՝ սյուժետային զարգացմամբ և մասսայական տեսարաններով: Այդպիսիններից է ազգային <<Ժնջիլ ժնջիլ>> խաղը:
Խաղի հետ նաև երգեցինք Լորիկ, Ծառս ծաղկեցավ, երգերը, երգեցինք և պարեցինք Հալել եմ եղը , յար ջան ազգային պարերգը: Պարեցինք պարեր, ինչպիսիք են Բուլուլը և Շամ քելեցի, դամ քելեցին:
Կարելի էր անվերջ երգել ու պարել, սակայն մեզ սպասվում էր աշխատանք ագարակում: Ագարակը գտնվում էր արևմտյան դպրոցի կողքին: Քաղաքի մեջ քաղաքի աղմուկից ու հոգսերից կտրված մի վայր: Այնտեղի աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայում կենդանիների մաքրության և հարմարավետության համար: Մենք նույնպես փորձեցինք խնամել և լողացնել կենդանիներին, մաքրել հարակից տարացքը: Չնայած այս դժվարին աշխատանքին, ես պատրաստ եմ անվերջ լինել այդ մաքուր ու հավատարիմ կենդանիների կողքին:
Ճամբարում մենք հանձնեցինք նաև լողի և հեծանվավարության ստուգարքներ: Մի քիչ վախեցանք, բայց լավ մանկացանք: Ունեցանք նաև մարմնամարզության դասեր: Իմացանք ՝ ինչպես կարելի է անվտանգ մարզել երեխաներին: Սովորեցինք շախմատային մինիմալ կանոններ:
Կրթահամալիրում կար նաև շատ գեղեցիկ բուսաբուծության լաբորատորիա, որտեղ մշակում են տարբեր տեսակի բույսեր, պատրաստում են նորաոճ թաղարներ, խնամում և բազմացնում կենդանիներ: Մեզ հնարավորություն տրվեց կավով պատրաստել փոքրիկ քանդակներ, ծանոթանալ սովորողների և դասավանդողների ձեռքի աշխատանքների հետ:
Ճամբարային օրերին մենք ծանոթացանք նաև այնպիսի մասնագետների հետ ինչպիսիք են Մարիետ Սիմոնյանը և Գևորգ Հակոբյանը: Նրանց հետ ունեցարք զրույցներ լեզվագործունեության և մանկավարժության մասին,որոնք էլ մեզ կոգնեն ամբողջ կյանքում:
Շատ շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից, ճամբարի կազմակերպիչներից և արդեն հարազատ դարձած Տաթև Բլեյանից՝ մեզ նման հնարավորություն տալու համար:
Մանկավարժական ճամբար. առաջին օր
Մանկավարժական ճանբար. Երկրորդ օր
Մանկավարժական ճամբար. Երրորդ օր
Կրթական ծրագիր

Որքան էլ պատկերացնենք , թէ երեխային կրթելու և դասավանդելու համար անհրաժեշտ է միայն ունենալ մասնագիտական կրթություն, իրականում ամեն ինչ մի փոքր այլ է: Նաև պետք է ճիշտ կրթական ծրագիր լինի դպրոցներում:
Առաջին հերթին կարևոր է, որ երեխան սիրի դպրոցը: Դպրոցը պետք է ձանձրալի չլինի: Պերք է աստիճանաբար, քայլ առ քայլ, տարբեր խաղերի միջոցով սովորողին հասցնել այն մակարդակի, որ նա կարողանա ինքնուրույն կարդա, հասկանա և կատարի խնդիրներ: Չի ՛ կարելի մտածել,որ երեխան պետք է դասերը սովորի ծնողի հետ: Եթե անգամ ծնողը ժամանակին չի սովորել և չունի համապատասխան գիտելիք, այդ երեխան պետք է դպրոցից ստանա այդ գիտելիքը:
Պետք է ստեղծել երեխայի համար այնպիսի պայմաններ, որ նա գա դպրոց պարգևատրվելու,ոչ թէ դատապարտվելու: Դպրոցներից առհասարակ կարելի է հանել ցածր գնահատականները: Պետք է գնահատել երեխայի առաջընթացը, խրախուսել և ոգևորել նրան: Իսկ գնահատելուց պետք է հաշվի առնել նրա զարգացվածության և ընկալելիության յուրահատկությունները:
Անվերջ կարելի է մտածել ՝ ավելի հաճելի ընթացքով արդյունավետ արդյունք ստանալու մասին: Կարևոր է հիշել, որ լավ մասնագետ դարնալուց առաջ նրանք պետք է դաստիարակվեն որպես ճիշտ քաղաքացի: Սա է հետագայում առողջ սերունդ ունենալու գաղտնիքը:














