
Որքան էլ պատկերացնենք , թէ երեխային կրթելու և դասավանդելու համար անհրաժեշտ է միայն ունենալ մասնագիտական կրթություն, իրականում ամեն ինչ մի փոքր այլ է: Նաև պետք է ճիշտ կրթական ծրագիր լինի դպրոցներում:
Առաջին հերթին կարևոր է, որ երեխան սիրի դպրոցը: Դպրոցը պետք է ձանձրալի չլինի: Պերք է աստիճանաբար, քայլ առ քայլ, տարբեր խաղերի միջոցով սովորողին հասցնել այն մակարդակի, որ նա կարողանա ինքնուրույն կարդա, հասկանա և կատարի խնդիրներ: Չի ՛ կարելի մտածել,որ երեխան պետք է դասերը սովորի ծնողի հետ: Եթե անգամ ծնողը ժամանակին չի սովորել և չունի համապատասխան գիտելիք, այդ երեխան պետք է դպրոցից ստանա այդ գիտելիքը:
Պետք է ստեղծել երեխայի համար այնպիսի պայմաններ, որ նա գա դպրոց պարգևատրվելու,ոչ թէ դատապարտվելու: Դպրոցներից առհասարակ կարելի է հանել ցածր գնահատականները: Պետք է գնահատել երեխայի առաջընթացը, խրախուսել և ոգևորել նրան: Իսկ գնահատելուց պետք է հաշվի առնել նրա զարգացվածության և ընկալելիության յուրահատկությունները:
Անվերջ կարելի է մտածել ՝ ավելի հաճելի ընթացքով արդյունավետ արդյունք ստանալու մասին: Կարևոր է հիշել, որ լավ մասնագետ դարնալուց առաջ նրանք պետք է դաստիարակվեն որպես ճիշտ քաղաքացի: Սա է հետագայում առողջ սերունդ ունենալու գաղտնիքը: