Ահա և ավարտվեց մանկավարժական ճամբարի հագեցած ու շատ սիրելի դարձած օրերը: Մեկ շաբաթվա ընթացքում ճամբարը մեզ այնքան փորձ ու գիտելիք տվեց, որքան չէինք ստացել ամբողջ կյանքի ընթացքում: Մենք ծանոթացանք մեր ժողովրդական օպերային, նրա ակունքներին, տարբեր ծեսերին, պարերին, խաղերին, երգ ու երաժշտությանը:
Ինչպես գիտենք ժողովրդական խաղերը, երգն ու պարը ստացել են երաժշտա-թատերական ներկայացման բնույթ՝ սյուժետային զարգացմամբ և մասսայական տեսարաններով: Այդպիսիններից է ազգային <<Ժնջիլ ժնջիլ>> խաղը:
Խաղի հետ նաև երգեցինք Լորիկ, Ծառս ծաղկեցավ, երգերը, երգեցինք և պարեցինք Հալել եմ եղը , յար ջան ազգային պարերգը: Պարեցինք պարեր, ինչպիսիք են Բուլուլը և Շամ քելեցի, դամ քելեցին:
Կարելի էր անվերջ երգել ու պարել, սակայն մեզ սպասվում էր աշխատանք ագարակում: Ագարակը գտնվում էր արևմտյան դպրոցի կողքին: Քաղաքի մեջ քաղաքի աղմուկից ու հոգսերից կտրված մի վայր: Այնտեղի աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայում կենդանիների մաքրության և հարմարավետության համար: Մենք նույնպես փորձեցինք խնամել և լողացնել կենդանիներին, մաքրել հարակից տարացքը: Չնայած այս դժվարին աշխատանքին, ես պատրաստ եմ անվերջ լինել այդ մաքուր ու հավատարիմ կենդանիների կողքին:
Ճամբարում մենք հանձնեցինք նաև լողի և հեծանվավարության ստուգարքներ: Մի քիչ վախեցանք, բայց լավ մանկացանք: Ունեցանք նաև մարմնամարզության դասեր: Իմացանք ՝ ինչպես կարելի է անվտանգ մարզել երեխաներին: Սովորեցինք շախմատային մինիմալ կանոններ:
Կրթահամալիրում կար նաև շատ գեղեցիկ բուսաբուծության լաբորատորիա, որտեղ մշակում են տարբեր տեսակի բույսեր, պատրաստում են նորաոճ թաղարներ, խնամում և բազմացնում կենդանիներ: Մեզ հնարավորություն տրվեց կավով պատրաստել փոքրիկ քանդակներ, ծանոթանալ սովորողների և դասավանդողների ձեռքի աշխատանքների հետ:
Ճամբարային օրերին մենք ծանոթացանք նաև այնպիսի մասնագետների հետ ինչպիսիք են Մարիետ Սիմոնյանը և Գևորգ Հակոբյանը: Նրանց հետ ունեցարք զրույցներ լեզվագործունեության և մանկավարժության մասին,որոնք էլ մեզ կոգնեն ամբողջ կյանքում:
Շատ շնորհակալ եմ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից, ճամբարի կազմակերպիչներից և արդեն հարազատ դարձած Տաթև Բլեյանից՝ մեզ նման հնարավորություն տալու համար:
Մանկավարժական ճամբար. առաջին օր
Մանկավարժական ճանբար. Երկրորդ օր
Մանկավարժական ճամբար. Երրորդ օր