Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար. Երրորդ օր

Արդեն երրորդ օրն է, ինչ կրթահամալիրում շարունակվում է մանկավարժական ճամբարը, բայց մենք չենք դաթարում հիանալ ու զարմանալ սովորողների մտքի ճկունության վրա: Արաջին անգամ այցելեցինք քանդակագործության արհեստանոց, որտեղ ներկայացված էին տարբեր աշխատանքներ: ՈՒղղակի ապշում եմ, երբ տեսնում եմ, թե ուր կարող է հասնել երրորդ կամ չորորդ դասարանի երեխայի մտքի թռիչքը:

Posted in Uncategorized

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Առակն այն մասին է, որ հաճախ ոմանց թվում է, որ աշխարհի ղեկն իրենց ձեռքում է:

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Առակն այն մասին է, որ չի կարելի, և չի կարող մարդ հասնել արժանապատվության՝ միայն պահանջելով այն:

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Իհարկե շատ լավ է, որ շատ են, բայց կարևորը որակն է, ոչ թե քանակը:

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Առակն այն մասին է, որ ամեն մեկը պետք է ապրի իրեն վայել և համապատասխան:

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Առակն այն մասին է, որ պետք է կյանքում կարողանանք ճիշտ գնահատել և օգտագործել պահը:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Շատ հաճախ մարդիկ մոռանում են սահմանների մասին և կործանվում: Կյանքում պետք է ձգտել, փորձել հասնել ավելիին, բայց նաև կարողանալ կանգ առնել ժամանակին:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Հաճախ մենք էլ մարդկանց, առանց ճանաչելու, պատկերացնում ենք այնպես, ինչպես ուզում ենք:

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Վատաբանելով կողքինիդ, չես կարող սիրել ազգդ:

Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճանբար. Երկրորդ օր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կարծես բացահայտումների մի անվերջանալի կծիկ լինի: Օր օրի մենք բացահայտեւմ ենք մի նոր աշխարհ: Մի աշխարհ, որտեղ ամեն ինչ չափազանց պարզ է ու բնական:

Կրթահամալիրը ունի ագարակ, որտեղ խնամում են կենդանիներին: Այստեղ կա մի հրաշալի էներգետիկա, այստեղ բնության ու կենդանիների խաղաղությունը մեզ է փոխանցվում:

Կրթահամալիրում շատ կարևորում են ազգային երգն ու պարը, ազգային ծեսերն ու խաղերը, որն էլ, վստահ եմ, մեծ դեր ունի ապագա սերունդների դաստիարակության մեջ:

Դասավանդողները նաև անցնում են շախմատի դասեր, որը զարգացնում է երեխաների հիշողությունը, տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:

Մեծ պատիվ ունեցանք ծանոթանալ և զրուցել կրթահամալիրի փողտնորեն Գևորգ Հակոբյանի հետ: Խոսեցինք մանկավարժությունից: Փորձեցինք գտնել սովորողի համար կրթությունը ավելի սիրելի և հասանելի դարձնելու լուծումներ:

Posted in Մուտքի ճամբար, Uncategorized

Մանկավարժական ճամբար. առաջին օր

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը իրականացնում է մանկավարժական ճամբար ՝ կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների հետ: Ճամբարում առաջին օրը մենք կատարեցինք ազգային պարերգեր, ծանոթացանք ազգային խաղերին ու պարերին, որի պատասխանատուն էր Մարինե Մկրտչյանը:

Մարիետ Սիմոնյանի հետ զրուցեցինք հայոց լեզուն ճիշտ և գրագետ գրելու և խոսելու կարևորության մասին: Զրուցեցինք ինչպես սովորողի, այնպես էլ դասավանդողի երևակայության մասին: Ստեղծականության և լեզվագործունեության մասին:

Այնուհետև պարտեզապուրակային աշխատանքներ կատարեցինք բուսաբուծության լաբորատորիայում, որի պատասխանատուն էր Շողիկ Պողոսյանը: Այնտեղ մենք բացահայտեցինք մի նոր բուսական աշխարհ, հասկացանք նրանց կարևորությունն ու նշանակությունը: Սովորեցինք խնամել ու սիրել նրանց:

Օրը եզրափակվեց մարմնամարզության պարապունքով, որտեղ մեզ տանջալի, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի վարժություններ էին սպասվում: Ծրագրի պատասխանատու Նաիրա Հարությունյանը մեզ սովորեցրեց այնպիսի վարժություննոր, որոնք կկարողանանք կիրառել երեխաների հետ:

 

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Առօրյան ճամբարում

Ճամբարային այս օրերին երեխաները փորձում են ամեն ինչ: Արսօր նրանք սովորեցին խնամել ձիերն և շփվել նրանց հետ: Հանդիպեցին այլ կենդանիների:

Խաղացին զարգացնող խաղեր : Պատասխանեցին տրամաբանական հարցերի և իրենք էլ հարցեր ու հանելուկներ հորինոցին:

 

Posted in Ճամբար 2019, Uncategorized

Ամառային ճամբար

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շարունակվում են ամառային ճամբարները, որտեղ երեխաները անցկացնում են շատ հագեցած և հետաքրքիր օրեր: Այստեղ նրանք սովորում են պահպանել և չաղտոտել շրջակա միջավայրը, խաղում են տարբեր զարգացնող և ինտելեկտուալ խաղեր, անցկացվում են լողի պարապունքներ, ձիավարություն:

Posted in Uncategorized

Երկարեցված օրվա պարապմունքներ

Երկարեցված օրվա պարապունքներ

1. Ցանկության դեպքում օգնել երեխաներին  կատարել տնային առաջադրանքները:

2.Կազմակերպել տարբեր զարգացնող խաղեր, օգնել սովորողին ինքնուրույն կազմել խաղերը դասարանում և դրսում:

3.Կազմակերպել փոքրիկ ներկայացումներ: