Posted in Մարզական, հաշվետվություն, ստուգատես

Ստուգատեսային շաբաթվա ամփոփում

Համագործակցային նախագիծ՝ Սոնա սարգսյանի հետ։

Հեծանվավարության ստուգատես

Լողի ստուգատես՝ Քրիստինա Հարությունյանի հետ։

Մարզական ստուգատեսի ամփոփում՝ Սոնա Սարգսյանի բլոգից

Մարզական խաղերը 4.3 դասարանում

Մարզական էստաֆետային խաղեր

Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի ճամբարականների միջև

Սովորող-սովորեցնող. մարզական խաղեր

Posted in նախագծեր

Մարզական էստաֆետային խաղեր

Համագործաքցային նախագիծ Սոնա Սարգսյանի հետ։

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  Դեկտեմբեր

Մասնակիցներ

Արևմտյան դպրոցի ավագ և կրտսեր սովորողներ

Նպատակը՝ Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր

Ամանորյա խաղալիքներ

Համագործաքցային նախագիծ Սոնա Սարգսյանի հետ։

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ 

Տևողությունը` Դեկտեմբեր

Մասնակիցներ` Չորորդ դասարանի երկարօրյա խմբի ճամբարականներ

Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակներում պատրաստում ենք ամանորյա խաղալիքներ։

Անհրաժեշտ նյութեր` 

  • Գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ, հուլունքներ, կոճակնեճ, փայլեր։

    Խնդիրներ՝ 

    Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: 

    Նպատակը` պատրաստել գեղեցիկ բացիկներ։


    Արդյունքում` Կունենանք գեղեցիկ բացիկներ, ֆոտոշարք և վիդեոնյութ։
Posted in նախագծեր

Հեծանվավարություն

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Տևողությունը` Նոյեմբերի 18

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիներ

Խնդիրներ` Սովորողների հետ իրականացնել հեծանվաին պարապմունք:

Նպատակը`Ծանոթացնել սովորողներին հեծանվաին հմտություններին:

Արդյունք՝ Մարզախաղերի տեսաձայնագրումը և տեսաֆիլմերը կտեսնեք բլոգում:

Posted in աշխատաժամանակ

Շաբաթվա աշխատաժամանակ

Երկուշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
10:10-10:55` Տեխնոլոգիական աշխատանք 1.2 դասարանում
11:05-11:50` Տեխնոլոգիական աշխատանք 3.2 դասարանում

11:55- 12:40` Տեխնոլոգիական աշխատանք 1.3դասարանում
12:55-13:35` Տեխնոլոգիա 4-րդ դասարան

Երեքշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Տեխնոլոգիական աշխատանք 2.1դասարանում
10:10-10:55 Մարմնակրթություն 3.1 դասարանում
11:05-11:50` Հեծանվավարություն 1.1 դասարան/առաջին խումբ/

11:55- 12:40` Հեծանվավարություն 1.1 դասարան /երկրորդ խումբ/
12:55-14:20`ՈՒղղեկցում 4-5 րդ դասարանի ընտրությամբ խմբերին

14:30 -13-30 Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Չորեքշաբթի

09:00-09:15` Ընդհանուր պարապմունք
09:20-10:05` Լող 1.3 դասարան
10:10 -10:55`Տեխնոլոգիական աշխատանք 3.3 դասարանում
11:55-12:40`Տեխնոլոգիական աշխատանք 1.1 դասարանում
13:00-13:35`Տեխնոլոգիական աշխատանք 2.2 դասարանում

Հինգշաբթի

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Հեծանվավարություն 1.3 դասարան/ առաջին խումբ/
10:10-10:55` Հեծանվավարություն 1.3 դասարան / երկրորդ խումբ/
11:05-11:50` Տեխնոլոգիական աշխատանք 2.4 դասարանում
11:55 12:40`
 Հեծանվավարություն 1.2դասարան / առաջին խումբ/
12:55-13:35` Հեծանվավարություն1.2 դասարան / երկրորդ խումբ/

Ուրբաթ

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20-10:05` Լող 1.1 դասարան
10:10-10:55` Լող 1.2 դասարան
11:55- 12:40` Տեխնոլոգիական աշխատանք 2.3 դասարանում

Posted in հաշվետվություն

Արևմուտքի աշնանային օրը

Նոյեմբերի 2-ը շատ հագեցած էր Արևմտյան դպրոցի համար։ Հավաքվել էին մի խումբ սովորողներ, որոնց հետ իրականացրեցինք հետաքրքիր աշխատանքներ։ Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։

Ընդհանուր պարապմունքից հետո սովորողներն անցան արդեն ավանդույթ դարձած տարածքի մաքրման աշխատանքներին։

Սովորողները Շուշան Ալեքսանյանի, Շողիկ Սահակյանի և Անի Ենգոյանի հետ իրականացրեցին պարտիզապուրակային աշխատանքներ։

Երբ հավաքվում են սեբաստացիները, անհնար է պատկերացնել օրն առանց խոհանոցային գործունեության։ Այս անգամ պատրաստեցինք խնձորի չիր։

Չենք մոռանում հեծանիվների խնամքի մասին։ Մեր տղաները մեծ ոգևորվածությամբ լվացին մեր հեծանիվներ։

Մինչ մենք սովորողների հետ զբաղված էինք տարբեր աշխատանքներով, Անուշ Դավթյանը, Սոնա Սարգսյանը և Աննա Վարդանյանը ստեղծեցին շատ հետաքրքիր հատակի խաղ, առաջին դասարանցիների համար։

Օրն ավարտեցինք Սեդա Թևանյանի հետ։ Սովորեցինք նոր երգեր, կրկնեցինք արդեն մեզ ծանոթ պարերգերը։