Այս անգամ ճամփորդում էին 3-րդ և 4-րդ դասարանի սեբաստացիները: Հավաքվեցին ու ճամփա ընկան: Առաջին կանգառը Աղբյուրակի ջրամբարն էր:
ջրամբար 1. ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք 2. ավազան, ջրավազան Ընկեր Սոնան պատմեց ջրամբարի մասին, որից հետո ճամփորդները պատասխանեցին հարցերին: Ասեմ, որ շատ լավ հիշեցին լսածը: Կեցցե՛ք: Հ.Գ. Հայաստանի ջրամբարները
Շարունակեցին ճանապարհը դեպի Մեղրաձոր: Նախաճաշելուց հետ սկսվեց հետաքրքիր ու մի քիչ էլ բարդ, դժվար ճանապարհը: Սեբաստացիներն իրար օգնելով էին բարձրանում: Մի քանիսը ձեռնափայտի օգնությամբ էին բարձրանում (փնտրում էին ծառի ամուր ճյուղեր), մի քանիսի համար էլ երգելով բարձրանալն էր հեշտ, մի քանիսի համար էլ՝ զրուցելով բարձրանալը, իսկ մի մասն էլ հանգստանալով էր բարձրանում: Կարևորը՝ ոչ ոք չէր բողոքում ու ուժեղ սեբաստացիների նման հաղթահարեցին բարձունքը: Տեղ հասան: Հանգստացան: Արագ ինքնակազմակերպվեցին՝ մի մասը ֆուտբոլ սկսեց խաղալ, մի մասը՝ թռչող ափսե, մի մասը խարույկի համար ճյուղեր հավաքեց, մի մասը՝ սկսեց նկարել,
Սովորողները զրույց-քննարկում ունեցան զգայարանների մասին: Խոսեցին օրգանների կարևորության մասին: Հատուկ ուշադրություն դարձրին թոքերի աշխատանքին:
Խաղի նկարագրություն Յուրաքանչյուր մասնակցին տրվում է 1 փուչիկ: Մասնակիցը մոտենում է սեղանին, որտեղ դրված է 3 բաժակ: Փուչիկն սկսում է փչել բաժակի մեջ, բարձրացնում բաժակը (փչած փուչիկի օգնությամբ) և տեղափոխում մյուս բաժակի մեջ: