Posted in նախագծեր

Մարզական էստաֆետային խաղեր

Համագործաքցային նախագիծ Սոնա Սարգսյանի հետ։

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  Դեկտեմբեր

Մասնակիցներ

Արևմտյան դպրոցի ավագ և կրտսեր սովորողներ

Նպատակը՝ Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր

Ամանորյա խաղալիքներ

Համագործաքցային նախագիծ Սոնա Սարգսյանի հետ։

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ 

Տևողությունը` Դեկտեմբեր

Մասնակիցներ` Չորորդ դասարանի երկարօրյա խմբի ճամբարականներ

Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակներում պատրաստում ենք ամանորյա խաղալիքներ։

Անհրաժեշտ նյութեր` 

  • Գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ, հուլունքներ, կոճակնեճ, փայլեր։

    Խնդիրներ՝ 

    Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: 

    Նպատակը` պատրաստել գեղեցիկ բացիկներ։


    Արդյունքում` Կունենանք գեղեցիկ բացիկներ, ֆոտոշարք և վիդեոնյութ։