Posted in ճամփերդություններ

Ճամփորդություն Թեժառույքի վանք. ամփոփում

Նախագիծը՝ Բարձունքի հաղթահարում. Թեժառույքի վանք

Այս անգամ ճամփորդում էին 3-րդ և 4-րդ դասարանի սեբաստացիները:
Հավաքվեցին ու ճամփա ընկան:
Առաջին կանգառը Աղբյուրակի ջրամբարն էր:

ջրամբար
1. ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք
2. ավազան, ջրավազան
Ընկեր Սոնան պատմեց ջրամբարի մասին, որից հետո ճամփորդները պատասխանեցին հարցերին: Ասեմ, որ շատ լավ հիշեցին լսածը: Կեցցե՛ք:
Հ.Գ. Հայաստանի ջրամբարները

Շարունակեցին ճանապարհը դեպի Մեղրաձոր: Նախաճաշելուց հետ սկսվեց հետաքրքիր ու մի քիչ էլ բարդ, դժվար ճանապարհը:
Սեբաստացիներն իրար օգնելով էին բարձրանում: Մի քանիսը ձեռնափայտի օգնությամբ էին բարձրանում (փնտրում էին ծառի ամուր ճյուղեր), մի քանիսի համար էլ երգելով բարձրանալն էր հեշտ, մի քանիսի համար էլ՝ զրուցելով բարձրանալը, իսկ մի մասն էլ հանգստանալով էր բարձրանում: Կարևորը՝ ոչ ոք չէր բողոքում ու ուժեղ սեբաստացիների նման հաղթահարեցին բարձունքը: Տեղ հասան: Հանգստացան: Արագ ինքնակազմակերպվեցին՝ մի մասը ֆուտբոլ սկսեց խաղալ, մի մասը՝ թռչող ափսե, մի մասը խարույկի համար ճյուղեր հավաքեց, մի մասը՝ սկսեց նկարել,

Ընկեր Մադլենն ու ընկեր Լուսինեն էլ միացան 3-րդ դասարանցիներին և սպորտային խաղեր կազմակերպեցին։

Խոնարհված և գործող եկեղեցիների տարբերությունը:
Ո՞ր կողում է գտնվում խորանը:
Քանի՞ տարի է կառուցվել վանքը:
Պատմում է ընկեր Սոնան:

Կոմիտասյան երգերը միշտ մեզ հետ են: Սեբաստացիները երգեցին իրենց սիրած երիգերից մի քանիսը:

Օրվա կադրը՝ Շուշան Հակոբյան

Բարձունքը հաղթահարած ամենափոքրիկ սեբաստացին՝
Էրիկ Մելիքսեթյան, 4տարեկան:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s