Օրը՝ Նոյեմբերի 13
Ժամը՝ 11։00-11։45
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճ
Տևողությունը՝ 45 րոպե
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.3 և Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ
Համակարգողներ՝ Զառա Սեդրակյան, Քրիստինե Գրիգորյան
Մարզիչ՝ Մադլեն Թերզյան
Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում
Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական խաղեր
Խաղ 1
Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, օղակն անցկացնում գլխի վրայով և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
Խաղ 2
Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները պառկում է և մի և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Խաղ 3
Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազու շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:
Անհրաժեշտ մարզական գույք.
Գնդակներ, օղակներ, բուլավաներ։