Posted in հաշվետվություն

Ամառային ճամբար 2026-ի հերթական շաբաթվա ամփոփ հաշվետվություն՝ հուլիսի 06-10-ը

Ամառային լողափնյա ճամբարի հունիսի 15-19-ը շաբաթվա ամփոփ հաշվետվությունը հետևյալն է․

Ամառային լողափնյա ճամբար. օր առաջին

Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ

Ամառային լողափնյա ճամբար. օր 3

Ամառային լողափնյա ճամբար. օր 4

Ամառային լողափնյա ճամբար. օր 5-րդ

Մասնակիցների թիվը՝

Երկուշաբթի — 26 ճամբարական՝ 1-ը ուսուցչի երեխա, 9-ը դրսից, 16-ը կրթահամալիրի սովորող

Երեքթշաբթի — 24 ճամբարական՝ 2-ը ուսուցչի երեխա, 9-ը դրսից, 13-ը կրթահամալիրի սովորող

Չորեքշաբթի — 26 ճամբարական՝ 2-ը ուսուցչի երեխա, 10-ը դրսից, 14-ը կրթահամալիրի սովորող

Հինգշաբթի — 25 ճամբարական՝ 2-ը ուսուցչի երեխա, 10-ը դրսից, 13-ը կրթահամալիրի սովորող

Ուրբաթ — 
 26-ճամբարական՝ 3-ը ուսուցչի երեխա, 49ը դրսից, 14-ը կրթահամալիրի սովորող

5 օրերի ընթացքում 127ճամբարական

Վճարումներ՝303000 դրամ

Posted in Ամառային ճամբար2026, Uncategorized

Ամառային լողափնյա ճամբար. օր 5-րդ

Այսօր մեր ճամբարային օրը նվիրված էր հայկական ամենասիրված տոներից մեկին՝ Վարդավառին։ Օրը սկսեցինք տոնական տրամադրությամբ, երգերով ու ավանդական ջրախաղերով։ Բոլորս հաճույքով ջրվեցինք, միմյանց փոխանցեցինք տոնի ուրախությունն ու բարեմաղթանքները։ Այնուհետև մասնակցեցինք լողափնյա ջրային խաղերի, որոնք օրը դարձրին ավելի զվարճալի, ակտիվ և անմոռանալի։ Վարդավառը մեր ճամբարում դարձավ ուրախության, ընկերության և հայկական ավանդույթները միասին ապրելու գեղեցիկ առիթ։

Posted in Ամառային ճամբար2026

Ամառային լողափնյա ճամբար. օր 4

Ճամբարային հերթական օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով՝ լիցքավորվելով էներգիայով և լավ տրամադրությամբ։ Այնուհետև վայելեցինք լողն ու ջրային խաղերը։


Օրվա ընթացքում նախապատրաստվեցինք Վարդավառի տոնին.  ծիսական երգերի ուղեկցությամբ պատրաստեցինք Խաչբուռ՝ ծանոթանալով տոնի ավանդույթներին և խորհրդին։ 

Այնուհետև այցելեցինք ագարակ, որտեղ երեխաները շփվեցին կենդանիների հետ, մասնակցեցին ձիավարության և ստացան նոր ու անմոռանալի տպավորություններ։
Օրն անցավ ակտիվ, ուրախ և բովանդակալից՝ համատեղելով ազգային ծեսերը, բնության հետ շփումն ու ճամբարային հետաքրքիր արկածները։

Posted in Ամառային ճամբար2026

Ամառային լողափնյա ճամբար. օր 3

Այսօրվա ճամբարային օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքով՝ օրը դիմավորելով բարձր տրամադրությամբ և ակտիվությամբ։ Այնուհետև ընկեր Սեդայի հետ զրուցեցինք Վարդավառի տոնի մասին, ծանոթացանք դրա ավանդույթներին և սովորեցինք տոնին նվիրված երգեր՝ ստեղծելով ուրախ ու տոնական մթնոլորտ։
Օրվա հաջորդ կանգառը կավագործության լաբորատորիան էր, որտեղ ճամբարականները սիրով աշխատեցին կավով՝ ձևավորելով իրենց ստեղծագործական գաղափարները և ձեռք բերելով նոր հմտություններ։
Օրվա ավարտին միասին դիտեցինք հետաքրքիր ֆիլմ, որի շարունակությունը կդիտենք վաղը՝ անհամբեր սպասելով պատմության զարգացումներին։

Posted in Ամառային ճամբար2026

Ամառային լողափնյա ճամբար. օր 2-րդ

Ամառային լողափնյա ճամբարի յուրաքանչյուր օրը հագեցած էր ակտիվ, հետաքրքիր և ուսուցողական գործունեությամբ։ Սովորողները մասնակցեցին մարզական, լողափնյա և ազգային խաղերի, ձյուդոյի մարզումներին, երգեցին, լողացին  և վայելեցին ամառային գեղեցիկ օրը։ Նրանք նաև հոգեբանի` ընկեր Մերիի հետ մասնակցեցին հույզերի ուսումնասիրման մասին հետաքրքիր խաղի, որի ընթացքում սովորեցին ճանաչել և արտահայտել իրենց զգացմունքները։

Posted in Ամառային ճամբար2026

Ամառային լողափնյա ճամբար. օր առաջին

Ամառային լողափնյա ճամբարի առաջին օրը ճամբարականների համար դարձավ ուրախ հանդիպումների, ակտիվ հանգստի և նոր բացահայտումների շրջան։ Ճամբարային օրը հագեցած էր լողափնյա, մարզական և ազգային խաղերով, հայկական ժողովրդական ու ծիսական երգերով, ստեղծագործական գործունեությամբ և բացօթյա ժամանցով։
Ճամբարի ամենահիշարժան իրադարձություններից էր այցը Ագարակ, որտեղ սովորողները շփվեցին բնության և կենդանիների հետ, խաղացին,  մասնակցեցին ճանաչողական գործունեությունների և ձեռք բերեցին նոր տպավորություններ։
Ճամբարային օրը լցված էր ժպիտներով, ընկերական ջերմ մթնոլորտով, համագործակցությամբ և անմոռանալի հիշողություններով՝ ամառը դարձնելով ուրախ, ակտիվ և ուսուցողական։

Posted in Ամառային ճամբար2026

Ճամբարային եռուզեռ․ օր4

Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականներն այցելեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆիզիկայի լաբորատորիա։ Այնտեղ մեզ դիմավորեց և շա՜տ հետաքրքիր պարապմունք վարեց՝ Գայանե Մխիթարյանը։ Տիկին Գայանեն ճամբարականներին ծանոթացրեց մարմնի ծավալ հասկացության մասին։ Հետո արեցինք տարբեր փորձեր՝ աղի և քաղցրահամ ջրում սուզվող մարմնի վերաբերյալ։Տեսանք տարբերություններն ու արեցինք հետևություններ։ Ճամբարականներին անչափ հետաքրքիր էր գտնվել ֆիզիկայի լաբորատորիայում և կատարել նման հետաքրքիր ու հավես փորձեր։

Posted in Ամառային ճամբար2026

Ճամբարային եռուզեռ․օր 3

Ճամբարային օրը սկսում ենք միջավայի խնամքից։ Մաքրում ենք բակը, այգին աղբից։Ջրում ու խնամում ենք բույսերը։

Հետո անցնում ենք մարզումներին, մի լավ ցողվում ենք ու անցնում լողային մարզումներին։Լողը մեր ճամբարականների ամենասիրելի զբաղմունքն է։ Իսկ այս շոգ օրերին մեզ կարող է զովացնել միայն լողը։

Posted in Ամառային ճամբար2026

Ճամբարային եռուզեռ․ օր 1

Արևմտյան դպրոցի բակը կրկին եռում է ոգևորված անցուդարձով։ Ճամբարականներն իրենց ողջ հիացմունքն են արտահայտում հավեսի ճամբարով։ Այստեղ ճամբարականները երջանիկ են, ազատ, երևակայող ու ստեղծագործ, քանի որ գտնվում են ստեղծագործ միջավայրում։ Լողի հրճվանքն ու չլմփախաղերը էլ ավելի են ընդգծում ճամբարականի երջանկությունն ու հիացմունքը։Ազգային երգն ու պարը ևս մեր ճամբարի մի մասն է կազմում, որն արթնացնում է երեխայի մեջ ճաշակի բարձրագույն որակների փունջ, քանի որ նա բախվում է հնի ու նորի համադրությանը, սովորում, ու դառնում դրա կրողն ու տարածողը։

Միջավայր խնամելով նրանք սովորում են ունենալ հոգատարություն ու պատասխանատվության զգացում։ Հիանալի են նաև մեր շախմատի պարապմունքները, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ճամբարականի մեջ, իսկ մեր բացօթյա պլեներային աշխատանքները՝ ստեղծագործական են ու շա՜տ սիրելի ճամբարականների կողմից։