Posted in ծրագրեր

2026-2027ուս․տարվա ծրագրեր

Ենթակա է փոփոխման

Սեպտեմբեր

Հեծանվաին հմտություններ

Մարզական պայուսակներ

Հոկտեմբեր

Աշխատանքային նախագիծ

Նոյեմբեր

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն 2026

Դեկտեմբեր

Ինքնաշեն ծաղկամաններ

Հունվար

Մարզական ստուգատես

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Հեծանվային ստուգատես

Էստաֆետային խաղեր

Փետրվար

Մարզական պարապմունք Մայր դպրոցում

Մարտ

Հեծանվային ընթերցումներ

Ապրիլ

Էստաֆետային խաղեր

Մայիս

Պահոց իմ ձեռքորով

Հունիս

Հունիսյան ճամբար

Էստաֆետային խաղեր

Ջրային խաղեր

Posted in Uncategorized

Ամառային ճամբար 29.06-03.07 2026

Կարգը ծրագրի ղեկավարի բլոգում ՝ Ամառային լողափնյա ճամբար

Ճամբարականների հաշվառման մատյան


Ճամբարի ճաշացանկ

Լողավազանների սպասարկման և օգտագործման գրաֆիկ

Ամառային ուսումնական ճամբարի երաժշտական ուղեցույց

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ջոկատավարներ՝ Անահիտ Նավասարդյան / anahitnavasardyan@mskh.am  093-31-55-33 / և Մադլենա Թերզյան / m.terzyan@mskh.am  094-88-68-52 /

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Արևային գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար, լանչբոքս
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Ձյուդոյի պարապմունք
  • Կավագործություն
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտում, քննարկում
  • Խաղ-լեզվագործունեություն
  • Երգ-պար/Կոմիտասյան պատվաստ/ Աննա Երիցյանի և Սեդա Թևանյանի հետ
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Անթափոն աղբ նախագծի իրականացում
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Ազգային-բակային խաղեր; Սեղանի զարգացնող խաղեր
  • Մարմնամարզություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Էստաֆետային խաղեր
  • Այլ։

Երկուշաբթի՝29.06

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10:00 — 10։30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք 

10։30 — 11։00 —  Նախաճաշ

11։00 — 12։30 —  Ճամբարային կավագործություն

12։30 — 13։30 —  լող, լողափնյա խաղեր

13:30-14:00 — Ճաշ

14։00 — 15։00 — Շախմատային հանդիպում Առնոլդ Միքայելյանի հետ

15։00-15։30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ/անիմացիոն ֆիլմերի փաթեթ/

Երեքշաբթի`30.06

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Ազգային խաղեր

10։00— 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք 

10։30 — 11։00 —  Նախաճաշ

11։00 — 12։30 — Ձյուդոյի պարապմունք

12։30 -13։30 — լող, լողափնյա խաղեր

13:30 -14:00 — Ճաշ

14:00 — 14:40 — Տեխնոլոգիական աշխատանք/Ապլիկացիա ամառ/

14։40-15։30 —  լող, լողափնյա խաղեր

15։30-16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ, կինո-մուլտադիտում

Չորեքշաբթի`01.07

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10։00 — 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք 

10։30 — 11։00 —Այց ուսումնական ագարակ

11։00 — 12։00 — Նախաճաշ

12:00 — 13:30 —   լող, լողափնյա խաղեր

13։30 — 14։00 — Ճաշ

14:00 — 14:40 —   Մարզական էստաֆետային խաղեր

14։40 — 15։30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ, կինո-մուլտադիտում

Հինգշաբթի`02.07

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10։00 — 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք

10։30 — 11։00 —  Նախաճաշ

11։00 — 12։00 —  Ճամբարային կավագործություն

12:00 — 13:30 — լող, լողափնյա խաղեր

 13։30 — 14։00 — Ճաշ

14:00 -14:40 — Ազգային խաղեր

14:40 -15:30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Հանգստի ժամ, ընթերցանություն


Ուրբաթ`03.07

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, հաշվառում

09:30 — 10։00 — Իմ կանաչ ու խնամված միջավայրը

10։00 — 10:30 — Ճամբարային ընդհանուր պարապմունք

10։30 — 11։00 — Նախաճաշ

11:00 — 12:00 —Ձյուդոյի պարապմունք

12։00 — 13։30 —   լող, լողափնյա խաղեր

13։30 — 14։00 — Ճաշ

14:00 -14:40 —Պլեներային աշխատանք/ իմ լողափնյա ճամբարը/

14:40 -15:30 — լող, լողափնյա խաղեր

15։30 — 16։00 — Ետճաշիկ

16։00 — 17։00 — Ճամբարային պատումներ. ամփոփում

Posted in Uncategorized

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարզական պարապմունքները որոշված են հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով՝ «Ֆիզկուլտուրա»՝ 1-5-րդ դասարաններ, քոլեջ, «Ֆիզկուլտուրա և անվտանգ գործունեություն»՝ 6-12-րդ դասարաններ, «Ռազմամարզական ճամբար»՝ 10-12-րդ դասարաններ:

Ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, մարզական քայլք, վազք, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավը, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:

4-5-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ, լող, շարժուն խաղեր (գնդակախաղեր, օղակախաղեր, պարանախաղեր, ազգային-բակային շարժուն խաղեր, ձմեռային խաղեր): Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Ծրագիրը ներառում է ընդհանուր ֆիզպատրաստություն։  Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ 4-5-րդ դասարանի սովորողը կարող է ընտրել լող, մարզական ակումբային պարապմունքներ:

6-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, սեղանի թենիս, հրաձգություն, խաղային մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ): Որպես լրացուցիչ կրթության մարզական ակումբ՝ սովորողը կարող է ընտրել լող, ձիավարություն, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն, սեղանի թենիս, հեծանվավարություն, վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, ֆուտբոլ: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել կիսամյակի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Մարզական պարապմունքների մասնակիցների խումբը որոշվում է ոչ միայն սովորողների ընտրությամբ, այլ նաև այդ մարզաձևին նրա պատրաստությամբ (անհրաժեշտ միջոց ունենալը), մարզաձևի, մարզասրահի, մարզագույքի առանձնահատկություններով։

Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդողը: Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով՝ այդ թվում՝ մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող: Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել: Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է:

Բոլոր մարզաձևերի պարապմունքները սկսվում են նախավարժանքով: Տվյալ մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները: Այդ կանոնների խախտման համար դասավանդող-մարզիչը կարող է տույժի ենթարկել սովորողին (լրացուցիչ ուժային վարժությունների կատարում, դասի մասնակցության ժամանակավորպես ընդհատում, դպրոցի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար):
Կիսամյակի վերջում սովորողները հանձնում են սահմանված նորմատիվներ:

Մարզական հանրակրթական և լրացուցիչ պարապմունքների կազմակերպման ցուցանիշները։

 հանրակրթությունլրացուցիչ կրթություն
մարզաձևխմբում քանակըժամերի քանակըխմբում քանակըպարապմունքգինը
նետաձգություն103մինչև 1026․000     8․000
սուսերամարտ153մինչև 1026․000     8․000
հրաձգություն103մինչև 1026․000     8․000
մարմնամարզություն203մինչև 2026․000     8․000
ձիավարություն  անհատական210․000
սեղանիթենիս203մինչև 2026․000     8․000
ֆուտբոլ203մինչև 2026․000     8․000
բասկետբոլ203մինչև 2026․000     8․000
վոլեյբոլ203մինչև 2026․000     8․000
ձեռքիգնդակ203մինչև 2026․000     8․000
հեծանվավարություն  մինչև 1028․000   10․000
լող  մինչև158․000   10․000
Posted in ճամփերդություններ

Աշխատանքային այց, դեպի Արտանիշի բնապահպանական-հայրենագիտական վրանային ճամբար

Հունիսի 5-ին, առավոտյան 08:30-ին աշխատանքային այցով մեկնեցինք Սևանի ափին գտնվող Արտանիշի բնապահպանական-հայրենագիտական վրանային ճամբարի միջավայրի պատրաստությունը գնահատելու, կազմակերպման ուղեցույցների մշակումը սկսելու համար։ Տարածքը բավականին լավ վիճակում էր, քանի որ, Էրիկ Սարիբեկյանը և մի խումբ աշխատակիցներ բավականին շատ աշխատանքներ էին իրականացրել տարածքում։

Այցի ընթացքում մենք կարողացանք պատրաստել մարզական տարածքները։ Ամրացրեցինք վոլեյբոլի ցանցը, ցանկապատեցինք ֆուտբոլի տարածքը։ Կատարեցինք տարածքի մաքրման աշխատանքներ։ Տարածքը մաքրեցինք ծառերի չորացած ճյուղերից։ Ստուգեցինք վրանները, քնապարկերը, ներքնակները։Ստուգեգինք և հաշվառցինք խոհանոցային գույքը, տեխնիկան։

https://youtube.com/shorts/lldH-WQFozE?si=sLRCCORHO8hDXTgi