Posted in նախագծեր

Համագործակցային նախագոծ

Օրը՝ մայիսի 6

Ժամը՝ 15:30

Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճ

Տևողությունը՝ 40-45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Մարզիչ` Մադլեն Թերզյան

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, համագործակցային կարողությունների զարգացում։

Խնդիրները՝ մարզական բարդությունների հաղթահարում։

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր
  • Մարզական բարդությունների հաղթահարում

Ընթացքը`

Մեկ խաղի ընթացքում հաղթահարել մարզական խաղերի , հնարքների շղթան։

Անհրաժեշտ մարզագույքը`

Գնդակներ, օղակներ, բուլավաներ,։

Արդյունքները  բլոգում։

Posted in նախագծեր, Կար ու ձև

Կարում ենք ցատկապարկեր

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ 

Տևողությունը`Մայիս

Մասնակիցներ` 17-րդ ջոկատ

Կարի արտադրամաս կրտսեր դպրոցումնախագծի շրջանակում կարում ենք ցատկապարկեր։

Անհրաժեշտ նյութեր` 

  • Կտոր, թել, ասեղ, մկրատ, սանտիմետր, օճառ, կարի մեքենա։

    Խնդիրներ՝

    Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: 

    Նպատակը` Կունենանք գեղեցիկ ցատկապարկեր, սովորողները կկարողանան ինքնուրույն ստեղծագործել։


    Արդյունքում` Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում։
Posted in Մարզական, նախագծեր

Մարզական հանդիպում

Օրը՝ Մայիսի

Ժամը՝

Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճի

Տևողությունը՝ 45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 16 և 17 -րդ ջոկատներ

Համակարգողներ՝ Անի Ենգոյան և Մադլենա Թերզյան

Մարզիչ՝ Մադլենա Թերզյան

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, օղակն անցկացնում գլխի վրայով և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 2

Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները պառկում է և մի և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Խաղ 3

Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազու շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:

Անհրաժեշտ մարզական գույք.

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։