Day: 13.05.2025
Կարում ենք ցատկապարկեր
Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ
Տևողությունը`Մայիս
Մասնակիցներ` 17-րդ ջոկատ
Կարի արտադրամաս կրտսեր դպրոցումնախագծի շրջանակում կարում ենք ցատկապարկեր։
Անհրաժեշտ նյութեր`
- Կտոր, թել, ասեղ, մկրատ, սանտիմետր, օճառ, կարի մեքենա։
Խնդիրներ՝
Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում:
Նպատակը` Կունենանք գեղեցիկ ցատկապարկեր, սովորողները կկարողանան ինքնուրույն ստեղծագործել։
Արդյունքում` Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում։
Մարզական հանդիպում
Օրը՝ Մայիսի
Ժամը՝
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճի
Տևողությունը՝ 45 րոպե
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 16 և 17 -րդ ջոկատներ
Համակարգողներ՝ Անի Ենգոյան և Մադլենա Թերզյան
Մարզիչ՝ Մադլենա Թերզյան
Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում
Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական խաղեր
Խաղ 1
Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, օղակն անցկացնում գլխի վրայով և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
Խաղ 2
Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները պառկում է և մի և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Խաղ 3
Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազու շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:
Անհրաժեշտ մարզական գույք.
Գնդակներ, օղակներ, բուլավաներ։