Month: Մարտ 2023
Կարում ենք պայուսակներ
Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ
Տևողությունը`Ապրիլ
Մասնակիցներ` Երկրորդ դասարանի սովորողներ
Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակում կարում ենք պայուսակներ։
Անհրաժեշտ նյութեր`
- Կտոր, թել, ասեղ, մկրատ, սանտիմետր, օճառ, կարի մեքենա։
Խնդիրներ՝
Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում:
Նպատակը` Կունենանք գեղեցիկ պայուսակներ, սովորողները կկարողանան ինքնուրույն ստեղծագործել։
Արդյունքում` Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում։
Մարզական խաղեր
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը` ապրիլ
Մասնակիցներ՝ 1-3 դասարանի սովորողներ։
Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
ցատկապարաններ
կոներ
մարզագորգ
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:
Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։
Բացահայտում ենք մետրոպոլիտենը
Աշխատաժամանակ
Աշխատակարգ
Մարտի 27՝
9։00 — 9։20՝ ընդհանուր պարապմունք, օրվա անելիքի քննարկում
9։20 — 11։00՝ դասասենյակի մաքրման աշխատանքներ
11։00, Կրթահամալիր նոր կայքի սպասարկում
11։20-12։20՝ տեխնոլոգիական աշխատանքներ Անուշ Դավթյանի հետ Շարունակել կարդալ “Աշխատաժամանակ”
Քունջութով աղցան









Պատրաստում ենք ծաղկակաղամբով աղցան





Քունջութով աղցան
Քունջութը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Այն հարուստ է ցինկով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, ինչպես նաև A , B, C, E վիտամիններով։ Քունջութը պարունակում է արժեքավոր սեզամին նյութ։ Այն համարվում է շատ հզոր հակաօքսիդանտ, որը կանխում է մաշկի ծերացումը և օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար: Թիամինը, որը սերմերի մի մասն է, բարելավում է նյութափոխանակության գործընթացները և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։
Քունջութը համարժեք չափաբաժիններով դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան ճնշման վրա, նորմալացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակությունը, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և դիմադրում բորբոքմանը:
Աղցանի համար անհրաժեշտ է մրգեր և քունջութ։
Մրգերը կտրատում ենք և ավելացնում ենք քունջութ։ Ցանկության դեպքում օգտագործում ենք նաև թթվասեր կամ սերուցք։
Բարի ախորժակ․․․․