Posted in հաշվետվություն

Ձմեռայիմ մարզական խաղերը Ջրվեժում

Նախագիծը՝

Ձմեռային մարզական խաղեր

Արդյունքները՝

10․02․2023 Ջրվեչ «անտառապարկ» չորորդների հետ

13․02․2023 Ձմեռային խաղերը 2․1 դասարանում

13․02․2023Ձյունաթաթախ հավես օր «Ձրվեժ» անտառպարկում

15․02․2023 Մարզական խաղեր 2,2 դասարանում

15․02․2023 5 տարեկանների արկածները Ջրվեժում

15․02․2023 Դեպի Ջրվեժ անտառապարկ

20.02.2023 1.1 դասարանը Ջրվեժում

20.02.2023 Ջրվեժ․ամփոփում

21.02.2023Ձյունառատ մի օր Ջրվեժի անտառապարկում

21.02.2023Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժի անտառապարկում

Posted in հաշվետվություն, ճամփերդություններ

Ձմեռայիմ մարզական խաղերը Ջրվեժում

Նախագծեր՝

Խոհանոցային գործունեություն

Ձմեռային մարզական խաղեր

Արդյունքներ՝

Ձյունառատ մի օր Ջրվեժի անտառապարկում

1․1 դասարանը Ջրվեժում

Մարզական խաղերը 2,2 դասարանում

Ձմեռային խաղերը 2,1 դասարանում

5 տարեկանների արկածները Ջրվեժում

Ջրվեժ «անտառապարկ» ՝ չորորդների հետ

Posted in Տիկնիկագործություն, նախագծեր

Կարում ենք գլխարկներ

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ 

Տևողությունը`Մարտ

Մասնակիցներ` Երրորդ դասարանի սովորողներ

Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակում կարում ենք գլխարկներ։

Անհրաժեշտ նյութեր` 

  • Կտոր, թել, ասեղ, մկրատ, սանտիմետր, օճառ, կարի մեքենա։

    Խնդիրներ՝ 

    Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: 

    Նպատակը` Կունենանք գեղեցիկ գլխարկներ, սովորողները կկարողանան ինքնուրույն ստեղծագործել։


    Արդյունքում` Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում։
Posted in Խոհանոց

Ծաղկակաղամբով աղցան

Ծաղկակաղամբը մշակովի կաղամբների ենթատեսակի մեջ մտնող բազմաթիվ բանջարեղեննեից մեկն է, որը համեմատած գլուխ կաղամբի հետ ավելի նոր մշակաբույս է։

Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով ծաղկակաղամբը գրավում է առաջին տեղը։ Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները, որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները։ Ծաղկակաղամբն ածխաջրերով և, մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան գլուխ կաղամբը։ Բացի այդ՝ գլուխ կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում։

Ծաղկակաղամբն օգտագործվում է խաշած, յուղով-ձվով տապակած, թթու դրած վիճակում, և տարբեր ապուրների մեջ։ Ծաղկակաղամբի թթուն բավականին տարածված է հայերի շրջանում։

Բաղադրիչներ

Ծաղկակաղամբ- 500 գրամ

Հազար-1 կապ

Եգիպտացորեն — 100 գրամ

Բուսայուղ-1 ճ․գ․

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Ծաղկակաղամբը մանր կտրատում ենք և շոգեխաշում։ Ավոլացնում ենք մանրեցրած հազարը, եգիպտացորենը և բուսայուղը։ Համեմում ենք աղով և սև պղպեղով։

Բարի ախորժակ․․․