Posted in նախագծեր, Խոհանոց

Խոհանոցային գործունեություն

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Փետրվար-մայիս

Մասնակիցներ՝ 4-5 րդ․ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Ուսումնասիրել տարբեր սննդամթերքներ և նրանց վերաբերող առողջական կարևոր փաստեր։ Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին, առողջ տրամադրություն և արդյունքում՝ առավելագույն արդյունավետություն ունենալու համար։

Խնդիրներ՝ Ազգային և առողջ կերակուրների պատրաստում:

Ծրագրի իրականացման ընթացքում սովորողը ստանում է

1/  Անհրաժեշտ գիտելիքներ

2/ Անհրաժեշտ հմտություններ

3/ Գիտելիքը և հմտությունները համադրելու և վերլուծելու կարողություն

Նախատեսվում է պատրաստել՝ Թխվածքաբլիթներ, քաղցրավենիքներ, աղցաններ, սենդվիչներ, տարբեր ազգերի ազգային ուտելիքներ։

Անհրաժեշտ իրեր

տախտակ

դանակ

գրտնակ

սպասք

անհրաժեշտ սնունդ

Ընթացքը`

1 Քննարկում և որոշում ենք կերակրատեսակը։

2 Ձեռք ենք բերում անհրաժեշտ սնունդը և սկսում ենք պատրաստել։

Հայկական Հալվա

Ծաղկակաղամբով աղցան

Քունջութով աղցան

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in Uncategorized

Հայկական Հալվա


Բաղադրիչներ
Ձեթ — 0․5 բաժակ — 100 գրամ
Ալյուր 1․5 բաժակ — 300 գրամ
Շաքարավազ  — 0․5 բաժակ — 100 գրամ
Վանիլ կամ դարչին ըստ ցանկության
Ընկույզ կամ նուռ զարդարելու համար

  • Հարկավոր է հալվան պատրաստել հաստ կողքերով տապակի մեջ, եթե չուգունե ունեք ապա իսկն է
  • Կես բաժակ ձեթ ենք օգտագործելու
  • Լցնենք տապակի մեջ և դնենք մարմանդ կրակին տաքանալու
  • Մեկուկես բաժակ ալյուրը կավելացնենք քիչ քիչ, երբ արդեն ձեթը մի փոքր տաքացած կլինի
  • Խառնելով ավելացնենք
  • Շարունակ պետք է խառնենք, որպեսզի բովվի ալյուրը ձեթի հետ
  • Կրակը պետք է շատ թույլ լինի, որ չվառվի մի կողմը
  • Արդեն երբ մի փոքր կարմրում ոսկեգույն է դառնում մեր ալյուրը, իսկը ժամանակն է շաքարավազը քիչ-քիչ ավելացնելու համար
  • Եթե միանգամից ավելացնեք շաքարը գնդիկների կվերածվի և տհաճ կլինի ուտելը
  • Ուստի քիչ-քիչ լուծում են, հալվում է, նոր մնացած չափաբաժինն ենք ավելացնում, ուշադիր կլինեք արդեն բավականաչափ տաքացել է տապակն ու զանգվածը շատ արագ կարող է շաքարավազը կարամերապատվի
  • փոքրիկ կավե կամ կերամիկական տարաների մեջ հյուրերի հաշվարկով կարելի է մատուցել
  • Գդալով հարթեցնում ենք, ցածր բուրգի տեսք տալիս, իսկ տարայի հալվա ն հավասարեցնում ենք

Դե ինչ, բարի ախորժակ։

Posted in Uncategorized

Ձմեռային մարզական խաղեր․ Ժամանակացույց

ՓԵՏՐՎԱՐԻ 10

Ջրվեժի արգելոց՝

  • 13։00-14։00-Անի Ենգոյան

ՓԵՏՐՎԱՐԻ 13

Ջրվեժի արգելոց՝

  • 12։00-13։00-Արմինե Գյոնջյան, Քրիստինե Հովսեփյան

ՓԵՏՐՎԱՐԻ 14

Սևաբերդ՝

  • 12։00-13։00- Արևմտյան դպրոց

ՓԵՏՐՎԱՐԻ 15

Ջրվեժի արգելոց՝

  • 12։00-13։00- Անի Գրիգորյան, Աշխեն Թադևոսյան

ՓԵՏՐՎԱՐԻ 17

Սևաբերդ՝

  • 13։00-14։00- Արևմտյան դպրոց

ՓԵՏՐՎԱՐԻ 20

Ջրվեժի արգելոց՝

  • 12։00-13։00- Լուսինե Պետրոսյան, Մարիամ Խաչատրյան

Սևաբերդ՝

  • 12։00-13։00- Արևմտյան դպրոց

ՓԵՏՐՎԱՐԻ 21

Ջրվեժի արգելոց՝

  • 12։00-13։00- Վարսիկ Աթոյան

ՓԵՏՐՎԱՐԻ 23

Սևաբերդ՝

  • 12։00-13։00- Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան