Posted in Հեծանվավարություն, Մարզական, նախագծեր

Մարզական ստուգատես

Ձմեռային մարզական խաղերի ժամանակացույց

Մասնակիցներ՝Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ։

Մարմնամարզական ստուգատեսի բաղադրիչներն են

Մարմնամարզության ստուգատես

Հեծանվային ստուգատես

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in ճամփերդություններ, նախագծեր

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ , Ջրվեժ, Արատեսի դպրական կենտրոն, Գեղասահքի դպրոց

Ճամփորդության ամսաթիվը՝ 

Արատեսի դպրական կենտրոն

Հունվարի 21-23-Արևմտյան դպրոցի  4-րդ և 5-րդ դասարանի ճամբարականներ:

Համակարգող՝ Սոնա Փափազյան

Մասնմակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն,
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ
Posted in Հեծանվավարություն, նախագծեր

Հեծանվային ստուգատես

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակացույց՝ Հունվարի 26, 27

9:20-9:50-1.1 դասարան

9:50-10.20 -1.2 դասարան

10:20-10.50- 1.3դասարան

11:50-12:20- 2.3 դասարան

13.20-13.50. 3.3 դասարան


Մասնմակիցներ՝ 1-5-րդ դասարաններ

Հեծանվային ստուգատեսը իրականացվում է կրթահամալիրի յուրաքանչյուր կրտսեր դպրոցում. հեծանիվ վարելու համար ընտրված համապատասխան տարածքում՝ անհրաժեշտ ձևավորմամբ, կահավորմամբ (երթևեկության նշաններ, արգելքներ հաղթահարելու պարագաներ, այլ): Ստուգատեսի պատասխանատու-կազմակերպիչը դպրոցի տրիաթլոնի կազմակերպիչն է, և դասվարը :
Սովորողները ստուգատեսին մասնակցում են մարզական հանդերձանքով: Առկա է լինում առաջին բուժօգնության արկղիկը:

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար, ըստ բարդության, առանձնացված են հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, խաղեր:

5-6 տարեկաններ (երկականի, չորսականի հեծանիվներով)

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 3մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3 արգելքների շրջանցմամբ
  • 2-3 ճանապարհային նշանի կիրառում

1-3-րդ դասարաններ

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 6-7արգելքների շրջանցմամբ
Posted in Մարզական, նախագծեր

Էստաֆետային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  հունվար 14

Մասնակիցներ

1-ին ջոկատ, 2-րդ ջոկատ 3-րդ ջոկատ-10.10-10.55

4-րդ ջոկատ,5-րդ ջոկատ, 6-րդ ջոկատ-11․55-12․40

Երրորդ դասարաններ-7-րդ ջոկատ,8-րդ ջոկատ,9-րդ ջոկատ-12․55-13․35

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։