Posted in ճամփերդություններ

Բարձունքի հաղթահարում. Մաշտոցներ

Ամսաթիվ՝ 01.09.2021թ.
Դասարան՝ 3․1
Սովորողների թիվ՝ 
Պատասխանատուներ՝ Լ. Պետրոսյան, Մ. Թերզյան
Մեկնում՝ 09:30, Բախշյան այգի
Ժամանում՝
 16:30, Արևմտյան դպրոց-պարտեզ
Երթուղի՝  
Երևան- Չարենցավան-Հրազդան-Սևան-Երևան
Կանգառներ
Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա

լիճ
Երգացանկ՝ «Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ», «Կաքավիկ», «Արև, արև», «Փայտե ձիուկ», «Ջաղացի երգ», «Կոտ ու կես»


Օրակարգ՝
11։00՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի եկեղեցի. ներսում՝ երգ /«Առավոտ լուսո», «Հայր մեր», «Այբ, բեն, գիմ»/
11:30՝ բուսաբանական այգի /նախաճաշ/
12:30՝ բարձունքի հաղթահարում, քայլք դեպի Մաշտոցներ
13։30՝ միջավայրի խնամք
14։00՝ ժամանում քաղաքային լողափ

14։00՝ ժամանում քաղաքային լողափ
15։00՝ վերադարձ


Նպատակը և խնդիրները՝

  • Ճանաչողական
  • Ձևավորել և զարգացնել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու (ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել շրջակա միջավայրը դիտելու, ուսումնասիրելու, գեղեցիկը նկատելու մշակույթ
  • Ձևավորել և զարգացնել քայլարշավի,  արգելքներ հաղթահարելու հմտություններ
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն․ իրար օգնելու, միասին քայելու կարողություններ
  • Միջավայրի խնամք
  • Նախապատրաստական փուլ

Զրուցել ավտոբուսով ճամփորդելու մասին /ռադիոնյութ/

ավտոբուսով ճամփորդելու կանոնների մշակում

Զրույց ճամփորդական ուսապարկի մասին /ռադիոնյութ/

միասին քայլելու, խաղալու կանոնների մշակում

ճամփորդական ուսապարկի իրերի ցանկի կազմում, պայուսակի պատրաստություն

Զրույց շրջակա միջավայրի, բուսականության, խնամքի մասին

  • հանրօգուտ աշխատանքների թվարկում, անելիքներ

Սևանա լիճ

Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում և գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմը: Երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով ՝ «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը): 

Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

Սովորողի ճամփորդական ուսապարկում անհրաժեշտ իրեր՝

  • ախտահանիչ միջոց
  • դիմակ
  • գլխարկ
  • անձրևապաշտպան հագուստ
  • լողազգեստ
  • տաք հագուստ
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ջուր
  • բրդուճներ
  • անձեռոցիկ
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի պարկ

Ամփոփում

  • Տեսանյութ, ռադիոլուր

Խորհրդատու՝ Իվետա Ջանազյան

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s