Posted in Ճամբար2021

Ճամբարային առաջին օր

Ճամբարային երկուշաբթին սկսվեց ճամբարականների ընդունելությամբ։ Ունեինք նոր ընկերներ։ Ծանոթացանք և անմիջապես անցանք գործի։ Օրը սկսեցինք միջավայրի խնամքով և մարզական պարապմունքով ։

Մեր շատ սիրելի ընկեր Աչերի հետ սովորեցինք երգեր, որից հետո մեր սովորած երգերը փորձեցինք հանձնել թղթին։

Օրվա ընթացքում նաև հասցրեցինք մուլտֆիլմ դիտել և հեծանիվ վարել։

Ճամբարային շոգ օրվան փրկության է գալիս մեր բացօթյա լողավազանը։