Day: 08.07.2021
Պատրաստվում ենք հեծանվավարության
Դպրոցի տարածքի մաքրում ճամբարականների հետ
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ-Արևմտյան դպրոցի ճամբարականներ
Ժամանակահատվածը-Հուլիս
Խնդիրները-Զբաղվել դպրոցի բարեկարգման աշխատանքներով՝ մաքրել տարածքը, խնամել բույսերն ու ջրել ծաղիկնորը։
Նպատակը՝ Ճամբարականների մոտ սերմանել պատասխանատվուրյուն դեպի բնությունը։ Ունենալ ավելի մաքուր և խնամված միջավայր։
Արդյունքը-ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:
Կարում ենք գոգնոցներ

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ
Տևողությունը` Հուլիս
Մասնակիցներ`ճամբարականներ
Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակում խոհանոցային գոգնոցներ և գլխարկներ կարելու աշխատանքներ, որոնք կծառայեն ողջ դպրոցի համար։
Անհրաժեշտ նյութեր`
- Կտոր, թել, ասեղ, մկրատ, սանտիմետր, օճառ
Խնդիրներ՝
Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում:
Նպատակը` խոհանոցային գործունեությունը ավելի կոկիկ իրականացնել, կարել գոգնոցներ և գլխարկներ:
Քանակը`30 գլխարկ, 30 գոգնոց:
Արդյունքում`Խոհանոցային գործունեության ժամանակ կունենանք գոգնոցներ և գլխարկներ:
Մարզական խաղեր ճամբարականների հետ
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը՝ հուլիս
Մասնակիցներ
տարատարիք ճամբարականներ
Նպատակը՝ Ճամբարականների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
ցատկապարաններ
կոներ
մարզագորգ
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:
Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: