Posted in նախագծեր

Ինքնաշեն ծաղկամաններ

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Մայիս, հունիս

Մասնակիցներ՝ 2-րդ և 3-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել նոր տեխնոլոգիական հմտություններ:

Խնդիրներ՝

Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարողեն են կիրառել առօրյա կյանքում:

Անհրաժեշտ նյութեր՝

Թղթե տուփեր

Ցեմենտ

Հող

Ծաղիկներ

Արդյունքը՝ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր

Էստաֆետային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝  մայիս

Մասնակիցներ 1-3 դասարանի սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Սովորողները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Սովորողները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: