Posted in նախագծեր

Բացահայտենք Արատեսը

Ճամբարը եռօրյա է
Հուլիսի 06-08

Արժեքը մեկ սովորողի համար— 8000 դրամ (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ, 5-րդ դասարանցիներ

Վայր՝  Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ հուլիսի 06, ժամը՝ 09:00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ,Երևան – Աբովյան—Չարենցավան-Հրազդան-Սևան—Հայրավանք—Վարդենյաց Լեռնանցք — Արատես
Վերդարձ— Ավարտ՝ հուլիսի 08, ժամը՝ 19:00, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի, Բաբաջանյան 25 /Արատես երթուղով-Հերմոն — Եղեգիս –Շատին — Եղեգիսի կիրճ – Գետափ – Զանգակատուն – Երասխ-Արտաշատ –Երևան
Ճամփորդության համակարգողներ՝ 
Կազմակերպիչ՝ Մադլենա Թերզյան091458363
Մարզիչ՝ Ալինա Տումասյան093743474

Տեխնոլոգ՝ Նարեկ Ստեփանյան 077 514971

Եղանակի տեսություն
Քարտեզ-հեռավորություն-ճանապարհ— Երևան-Արատես-Վարդենյաց լեռնանց-Օրբելյանների քարավանատուն-Հայրավանք-Երևան-մոտ ՝ 354 կմ
Երևանից Արատես — 153 կմ, Արատեսից- Հայրավանք- 109կմ , Հայրավանք- Երևան -95կմ

Գիշերակացը
Արևմտյան դպրոց՝ Տատիկ պապիկ, ակումբ
 

Տրանսպորտի արժեքն է՝ 90․000 դրամ/կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Վարորդ՝ Քիշմիշյան Հովհաննես077577683Երթուղին՝  Mercedes 60 LD 077

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝
Լուսաբանումը՝ Արևմտյան դպրոցի ֆբ-յան էջ, սովորողների և դասավանդողների բլոգներ
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՀԱԿԱԲԱՑԻԼ ԵՐԳԱՐԱՆ
ԺԱՄԵՐԳՈՒԹՅԱՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐԱՆ

  • ուսումնական պլանների քննարկումներ՝ 
  • քայլք Արատես գետի հունով՝ ջրվեժների բացահայտումով
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք՝ հատկապես ուշադիր ենք նոր տնկված սոճիներին
  • հայրենագիտական արշավ, քայլք Արատես գետի հունով դեպի Խաչոց ձոր/եթե տարածքը մաքրած և անվտանգ գտնենք/
  • լող Արատես գետում, գյոլերում
  • անաղբ Արատես
  • Բացօթյան նկարչություն ջրաներկով, Արատեսի բնաշխարհը թեմայով
  • ուսումնական ժամերգությունը Արատեսի վանքում, Հայրավանքում
  • մարզական խմբային խաղեր, հայրենագիտական քվեսթներ
  • բակային խաղեր՝ պահմտոցի, թաշկինակ, աղջիկ փախցնոցի,
  • ջրային խաղեր
  • երեկոյան քննարկումներ, սեղանի զարգացնող խաղեր՝ հայրենագիտական աշխարհագրական լոտո, ինտելեկտուալ խաղեր
  • ընթերցանություն՝ ամեն մեկն իր գիրքն ունի, որը սկսել է ընթերցել կամ նոր է սկսելու
  • քայլք Եղեգիսի Զորաց եկեղեցի
  • Օրբելյանների քարավանատուն, Վարդենյաց լեռնանցք
  • Կանգառ Հայրավանքում, ուսումնական ժամերգություն

Նախագծի խնդիրները. 

  • իրականացնել  բարեկարգման աշխատանքներ, ձմեռվա նախապատրաստություն_համակարգումը՝ ընկեր Խաչիկի (ցախերի տեղափոխում, տեսակավորում)
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • ազգային պարեր և պարերգեր
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների, լողի միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • պլեներային
  • կրթական փոխանակում, կենցաղավարում

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն

Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Համապատասխան տարաներում տեղադրում ենք աղբի տոպրակներ, որպեսզի հեշտ լինի Երևան տեղափոխելը: Երևանում տոպրակները կգցենք Բաբաջանյան փողոցի վրա, դպրոցի հարևանությամբ գտնվող համապատասխան տարաների մեջ՝ այրվող, պլաստիկ: Սննդի մնացորդը, բացառությամբ շների և կատուների բաժինը, կփորենք փոս և կլցնենք մեջը՝ հաջորդ տարվա սածիլների և ցանքսի համար որպես հումուս: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող

Նպատակը ` լող, ընթերցանություն, մարզական առօրյա, ճամփորդական, ճամբարային հմտությունների ձեռքբերում՝ ինքնասպասարկում, տարածքի բարեկարգում-մաքրում, թիմային խաղերի ընթացքում խմբով աշխատելու-գործելու հմտությունների զարգացում, ազգային պարերի ուսուցում, դպրական կենտրոնի տարածքի ծանոթացում
Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստական աշխատանք
  • եղանակային պայմանների մասին տեղեկացում

Ճամբարի հայրենագիտական կանգառները և հանդիպող հայրենագիտական տեսարժան վայրեր՝ 

  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից, 
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ
  • Խաչոց Ձոր 
  • Օրբելյանների քարավանատուն
  • Հայրավանք
  • Սևանա լիճ

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2.Ջուր՝ 1լ անհատական շշով:
3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսապարկից ավել չեք վեցնում:
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոցներ, դիմակներ5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց
6. Հագուստ 3 օրվա համար  (տաք բաճկոն), լողազգեստ, սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ
7. Քնապարկ
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ, քսուք մոծակների դեմ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ, անհատական դեղատուփիկ՝ ալերգիաներ, առողջական անհատական ցուցումներ

Ծրագիր՝

Օր առաջին

09։00 — Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10։30- 1-ին կանգառ ՝ Օրբելյանների քարավանատանը
2-րդ կանգառ ՝ Հայրավանք, ուսումնական ժամերգություն

15։00- Ժամանում Արատես

14:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ, ծառերի և ծաղիկների ջրում տարածքի խնամք, անաղբ Արատես՝աղբի տեսակավորում
16:00- Ճաշ
17:00-Զբոսանք Արատեսով, Սիրո տնակ, քարանձավ, դեպի խնձորի այգիներ, Խաչոց ձոր
19:00- Ազգային բակային խաղեր, պարերգեր
20:00-Ընթրիք
21:00- Խարույկ, ազգային պարեր
22:00-Քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա

09:00- Նախավարժանք, միջավայրի խնամք

10:00- Ուսումնական ժամերգություն Արատես վանքի հարակից տարածքում

10:30- Նախաճաշ

11։00-  Միջավայրի խնամք, բակային աշխատանք

12։00- Ազգային խաղեր

12:30- Զբոսանք Արատեսով, քարանձավ, Խաչոց ձոր, քայլք դեպի Արատես գետ, լող

15:00- Ճաշ

17:00- Նկարչական պլեներ Նարեկ Ստեփանյանի հետ

18։00-Ընթրիք

19:30- Պարատուն

21:00-Զրույցներ խարույկի շուրջ, օրվա տպավորությունների քննարկում, երաժշտության ունկնդրում խարույկի շուրջ

22։00-Քուն

Օր երրորդ

8:30- Վեր կաց, հիգիենա

9:00- Մարզումներ

10:00- Նախաճաշ

11:00- Միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում

14:00- Մեկնում

15։00- Կանգառ Եղեգիսում, քայլքով դեպի Զորաց եկեղեցի

18։00-Ժամանում

Մասնակիցներ ՝

1 Ալեղսանդր Վասյուկով

2 Աննա Տոնոյան

3 Արարատ Եսայան

4 Մարկ Թոփալյան

5 Արսեն Մաթևոսյան

6 Արփի Եսայան

7 Դանա Խաչատրյան

8 Լուսինե Վարդանյան

9 Մանե Պողոսյան

10 Մասիս Շահրոզեան

11 Մարիա Պետրոսյան

12 Մհեր Հովհաննիսյան

13 Մոնիկա Ալավերդյան

14 Նանե Հակոբյան

15 Ռաֆայել Բուղդարյան

16 Ռուզաննա Նահապետյան

17 Սոնա Սարգսյան

18 Վերգինե Բուղդարյան

19 Լուսե Դերդերյան

Posted in հաշվետվություն

2024-2025 ուս. տարվա հաշվետվություն

Օրացույց

Տարվա ընթացքում իրականացրել ենք տարբեր նախագծեր, որոնցինց ամենահաջողվածը ուսապարկերի նախագիծն էր, առաջին դասարանցիների հետ։

Ունեցել ենք տարբեր մարզական հանդիպումներ և նախագծեր։

Տարին ամփոփել եմ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբում։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Posted in ծրագրեր

Օրացույց

Խմբագրվում է․

Ուսումնական առաջին շրջան՝ սեպտեմբեր-դեկտեմբեր

Սեպտեմբեր

Գիտելիքի օրը բարձունքում. Մաշտոցներ

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

«Տիեզերք» նախագիծ

Բարձունքի հաղթահարում

Բանավոր մաթեմատիկա

Հոկտեմբեր

Խնկոյանական օրեր

Կոմիտասյան օրեր

Տիեզերք

Հասկ TV

Մարզական համագործակցային նախագիծ

Կոմիտասյան համերգ

Բանավոր մաթեմատիկա

«Ուսումնական աշուն» նախագիծ. ուսումնական արձակուրդ

Նոյեմբեր

Սեբաստացու օրեր. Նախագիծ

Լավաշթխիկ

Թթուդրիկ

Հասկ TV

Հեռավար ընտանեկան դպրոց

Բանավոր մաթեմատիկա

Ուսումնական ճամփորդություններ

Դեկտեմբեր

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. Ամանորի տոնախմբություն

Ուսումնական ճամփորդություն 

«Ուսումնական ձմեռ». ուսումնական արձակուրդ

Ուսումնական երկրորդ շրջան՝ հունվար

Ձմեռային ուսումնական ճամբար

Հունվարի 6. Սուրբ Ծննդյան տոն

Հունվարի 28. Բանակի օր

Ղափամա

Ուսումնական երրորդ շրջան՝ փետրվար-մայիս

Փետրվար

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը՝ փետրվարի 7

Բարեկենդան

Տյառնընդառաջի ծես․ փետրվարի 14

Թումանյանական օրեր

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19

Ուսումնական ճամփորդություն թանգարան/թատրոն

Մարտ

«Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

«Ուսումնական գարուն»նախագիծ․ ուսումնական արձակուրդ

Ածիկացան

Ուսումնական ճամփորդություն

Ապրիլ

Ղազարոս Աղայան՝ ապրիլի 4

Աղայան + Ռոդարի․ աղայանական, ռոդարիական օրեր

Մայրության և գեղեցկության օր

Ծաղկազարդ

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Մայիս

Մայիսյան հավաք

Համբարձման տոն

Բարձունքի նվաճում. Մեր տոնը՝ բարձունքին

Ուսումնական ճամփորդություն

Համբարձման տոն

Ուսումնական չորրորդ շրջան՝ հունիս

Ամառային ճամբար

Փառատոնային հունիս

«Ուսումնական ամառ» նախագիծ ․ ուսումնական արձակուր

Նախագծերի աղբյուրը՝ կրթահամալիրի ուսումնական օրացույց, «Իմացումի հրճվանք»  կրթական ծրագրի նախագծային ուղեցույց