Posted in Մարզական, նախագծեր

Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի սովորողների միջև

Մասնակիցներ՝Հյուսիսային և Արևմտյան դպրոցների տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը՝նոյեմբեի 10- ին ժամը 13։00

Վայրը՝Մայր դպրոցի մարզադաշտ

Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

Միակ խաղը, որից մեր ճամբարականները չեն հոգնում, դա ֆուտբոլն է: Շատ հաճախ ՝ երկարացված օրվա ընթացքում, անցկացնում ենք ֆուտբոլի  մրցաշարեր Հյուսիսի տարատարիք ճամբարականների միջև։

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.
  • Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
  • Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
  • Արդյունքը՝Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Posted in Մարզական, նախագծեր

Ֆուտբոլային ընկերական հանդիպում․ Հյուսիս-Արևմուտք

Մասնակիցներ՝ հյուսիսային և արևմտյան դպրոցների սովորողներ, 4-5-րդ դասարան

Վայրը՝ Մայր դպրոցի

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 10. 13:00

Նպատակ՝ Զարգացնել սովորողների պրակտիկ հմտությունները, նպաստել առկա հետաքրքվածության առարկայական դառնալուն և հետագայում ավելի մեծ ձեռքբերումների և նպատակների հասնելուն։ Կրտսեր և ավագ սեբաստացիների միջև ընկերական հարաբերություններ հաստատել և հնարավորություն ընձեռել փորձը փոխանակելու։

Խնդիրներ՝

  • Սովորողների նախասիրությունների բավարարում
  • Խաղի ճիշտ կաոններով իրականացում
  • Սպորտաձևի տեխնիկային տիրապետում

Ընթացքը՝

  • Ծանոթանալ խաղի կանոններին
  • Ծանոթանալ խաղի վարման տեխնիկային և հնարքներին
  • Խաղի իրականացում

Արդյունքը՝

ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր

Հեծանվավարություն

Վայրը՝ Մայր դպրոց

Տևողությունը` Նոյեմբեր

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Խնդիրներ` Սովորողների հետ իրականացնել հեծանվաին պարապմունք:

Նպատակը`Ծանոթանալ նոր սովորողների հեծանվաին հմտություններին:

Արդյունք՝ Մարզախաղերի տեսաձայնագրումը և տեսաֆիլմերը կտեսնեք բլոգում:

Posted in նախագծեր

Կարում ենք սրբիչներ

Վայրը`Արևմտյան դպրոց-պարտեզ 

Տևողությունը`Նոյեմբեր

Մասնակիցներ` Երրորդ դասարանի սովորողներ

Կարի արտադրամաս կրտսեր դպրոցում նախագծի շրջանակում կարում ենք պայուսակներ։

Անհրաժեշտ նյութեր` 

  • Կտոր, թել, ասեղ, մկրատ, սանտիմետր, օճառ, կարի մեքենա։

    Խնդիրներ՝ 

    Զարգացնել մի շարք հմտություններ, որոնք կարող են կիրառել առօրյա կյանքում: 

    Նպատակը` Կունենանք գեղեցիկ սրբիչներ, սովորողները կկարողանան ինքնուրույն ստեղծագործել։


    Արդյունքում` Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները,  հրապարակվում են բլոգում։
Posted in նախագծեր

Մարզական պարապմունք

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Նոյեմբեր

Մասնակիցներ

տարատարիք սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in աշխատաժամանակ

Մանկավարժական ճամբար 23.10-26.10

23.10-երկուշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․2.1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-Հավաք Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդով
15։00՝
աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • աշխատանք սովորողների բլոգներում

24.10-երեքշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․ 2-1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-հանդիպում Վիկտոր Ծատրյանի հետ

15։00՝ աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • աշխատանք սովորողների բլոգներում

25.10-չորեքշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․2-1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-15։00՝ աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

26.10-հինգշաբթի

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք.
10։40 — 11։40՝ Աշխատանք մասնախմբերով․ 2-1 կաբինետ
12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով
13։00-15։00՝ աշխատանք դպրոցներում նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի. այդ թվում՝

  • ընդմիջում
  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • ջեռուցման շրջանի նախապատրաստում
  • պարտեզի աշնանային խնամք
  • աշխատանք սովորողների բլոգներում

27.10-ուրբաթ

Աշխատանք տանից

  • նոյեմբեր ամսվա նախագծերի հրապարակում
  • 30․10-3․10 աշխատաժամանակի հրապարակում
  • Ուսումնական աշուն նախագծի ամփոփում
Posted in Մարզական, նախագծեր

Մարզասրահում ծնողներն են

Օրը՝ Հոկտեմբերի
Ժամը՝ 10:00
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1.1 դասարանի սովորողներ և ծնողներ
Կազմակերպիչներ՝ Աշխեն Թադևոսյան, Մադլեն Թերզյան

Ծրագրում՝

Շարային վարժություններ, մարզական խաղեր
Մարզական խաղերի նկարագրությունը

Խաղ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի, փորձում են գնդակը ոտքերի արանքում բռնելով՝ արագ հասնել եզրագծին, ապա արագ փոխանցել այն հաջորդ մասնակցին։Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ավելի շուտ կավարտեն։

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Մասնակիցները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու մասնակից, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: