Posted in նախագծեր

Էստաֆեային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ Սեպտեմբեր

Մասնակիցներ

4-րդ դխսարանի սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:

Posted in նախագծեր

Մարզական քայլքի նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորոշներ

Սովորորողների քանակը՝ 72 սովորող

Քայլքի սկիզբը՝ 11:55

Վերադարձ՝ 13։35

Քայլքի ժամանակահատվածը 15 րոպե

Քայլքի երթուղին Բաբաջանյան 38/1- Բախշյան այգի- Բաբաջանյան 25

Ճանապարհի երկարությունը՝ 500 մետր

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր հինգերորդ

Ճամբարային շաբաթվա վերջին օրն աչքի ընկավ իր բազմազբաղությամբ։ Եղանք Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, որտեղ մարզիչ ընկեր Արմանի հետ վարժություններ արեցին ու թռվռացինք բատուտի վրա։

Մարզասրահից վերադարձանք, ճաշեցինք, ապա տեխնոլոգիայի դասավանդող ընկեր Նարեկի հետ պատրաստեցինք գիպսե մոմկալներ ու ներկեցինք։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր չորրորդ

Միջավայրի խնամքն իրականացնելուց հետո՝ սկսեցինք թափ տալ դպրոցի բակի ծիրանները։

https://www.youtube.com/embed/YiM0AQhGOpc?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent
Ապա ձիավարություն իրականացրեցինք ուսումնական ագարակում։

Լողում ենք։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր երրորդ

Օրը սկսեցինք լողափի ու դպրոցի տարածքի մաքրությամբ ու խնամքով։ Մեզ միացավ շատ սիրելի տիկին Արևը, ով ջրեց լողափի խիճը։

Նախաճաշից հետո այցելեցինք Մայր դպրոցի ձյուդոյի մարզասրահ, որտեղ ընկեր Նարեկն ու այդ մարզաձևով զբաղվող երեխաները ներկայացրեցին ձյուդոյի կարևորությունն ու օգտակարությունը, որպես մարզաձև։

Ու, կրկին, լող՝ սիրելի լողավազանում։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր երկրորդ

Օրը սկսեցինք միջավայրի խնամքով, որց հետո մեզ միացավ ընկեր Աչերն ու առավոտյան ընդհանուր պարապմունք ու երգուսուցում իրականացրեցինք։

Ապա գնացինք ուսումնական ագարակ, ջրեցինք ու խնամեցինք ծաղկանոցն ու լող ունեցանք։

Օրն ամփոփեցինք Շունն ու գայլը ֆիլմի դիտմամբ։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր առաջին

Մեկնարկեց ամառային ճամբարի առաջին օրը։ Երեխաները մեծ սպասումով ու ոգևորությամբ էին եկել ճամբար։ Ճամբարային խմբում ունենք և՛ կրթահամալիրի սովորողներ, և՛ այլ դպրոցներ հաճախող երեխաներ։ Վերջիններիս շատ հետքրքիր էր մեր դպրոցը, տարածքը, դասասենյակները: Շրջայց ունեցանք դպրոցով, ուսումնական ագարակով, ապա միջավայրի խնամք իրականացրեցինք, որից հետո էլ՝ առավոտյան ընդհանուր պարապմունք։

Լեզվական հետաքրքիր խաղեր խաղացինք։
Այնուհետև լող՝ Ագարակի ջինջ ու տաք լողավազանում։
Իսկ սննդի մնացորդներով էլ կերակրեցինք ագարակի կենդանիներին։