Posted in Uncategorized

Մանկավարժական ճամբար՝ 20-24

Մանկավարժության կենտրոնի աշխատակարգ

9։00 — 11։00՝ աշխատանք Արևմտյան դպրոցում /Հոկտեմբերի 24․ 9։00՝ ուսումնական ժամերգություն

  • Կաբինետների մաքրություն
  • Սեբաստացու օրերի նախագծերի մշակման հրապարակման աշխատանք
  • Փոքր խմբերով քննարկումներ

11։00-11։30՝ ընդմիջում

12։00-13։00՝ աշխատանք մասնախմբերով

Հոկտեմբերի 20, 21,22, 23, 24`  

13։00՝ մարզական սեմինար

Հոկտեմբերի 20՝ ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Հոկտեմբերի 22՝ համերգ հարավարևմտյան ֆիլհարմոնիկում․ «Սեբաստացի» կենտրոն

Հոկտեմբերի 23՝ ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ

Posted in Մարզական, նախագծեր

Մարզական հանդիպում

Օրը՝ Հոկտեմբերի 10

Ժամը՝09:20

Վայրը՝ Արևելյան դպրոցի մարզադահլիճի

Տևողությունը՝ 45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դնրոցի 4-րդ դասարանցիներ

Համակարգողներ՝ Մադլենա Թերզյան Գայանե Սարգսյան

Մարզիչ՝ Մադլենա Թերզյան

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, օղակն անցկացնում գլխի վրայով և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 2

Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները պառկում է և մի և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Խաղ 3

Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազու շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:

Անհրաժեշտ մարզական գույք.

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։