Posted in նախագծեր

Իմ ուսապարկը՝ իմ երազանքներով

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ ( մեծահասակների աջակցությամբ՝ ըստ անհրաժեշտության)

Համագործակցություն Արմինե Գյոնջյանի հետ

Ձեռագործ-ստեղծագործական համագործակցային նախագիծ

Նպատակ

  • Զարգացնել երեխաների մատորիկ կարողությունները և ստեղծագործական մտածողությունը
  • Իրական կյանքում կիրառելի արդյունք ստեղծելու միջոցով բարձրացնել ինքնագնահատականը
  • Ուսուցանել համագործակցություն, համբերություն և նուրբ աշխատանքի հմտություններ
  • Զբաղվել արվեստով՝ կտորի ներկերով ստեղծելով ինքնատիպ պատկերներ

Նախագծի փուլերը

1. Նախապատրաստական փուլ

  • Նախապես կտրվեն պարզ ձևվածքով ուսապարկերի կարի նմուշներ
  • Պատրաստվում են կտորի հատուկ ներկեր, վրձիններ, նախշերի օրինակներ։

2. Կարելու փուլ

  • Ուսուցիչների աջակցությամբ՝ սովորողները սովորում են, թե ինչպես կարել /կարի մեքենայով/ ուսապարկի հատվածները՝ պարզ ուղղահայաց կարերով։

3. Դիզայնի և նկարազարդման փուլ

  • Յուրաքանչյուր երեխա սկսում է էսքիզներ գծել ուսապարկի համար։
  • Օգտագործելով կտորի ներկեր և վրձիններ՝ երեխաները նկարում են այդ պատկերները ուսապարկի արտաքին հատվածին։
  • Կարող են նաև նախապես պատրաստված շաբլոններ օգտագործել։

4. Անվանում և ներկայացում

  • Յուրաքանչյուր երեխա տալիս է իր ուսապարկին անուն կամ բացատրում՝ ինչ է պատկերել։
  • Կարող է կազմակերպվել փոքր ցուցադրություն կամ շքերթ՝ երեխաները կրում են իրենց ուսապարկերը և պատմում իրենց ստեղծագործության մասին։

Ակնկալվող արդյունքներ

  • Երեխաները կունենան իրենց ձեռքով պատրաստված և ձևավորված ուսապարկ՝ յուրահատուկ և անձնական։
  • Կզարգանան պատկերավորման կարողությունը և համբերությունը։
  • Նախագիծը կզարգացնի հպարտության և հաջողության զգացումը՝ «Ես ինքս եմ պատրաստել» սկզբունքով։