Day: 07.10.2024
Հոկտեմբոր ամսվա նախաձեռնություններ
Սովորեցնում ենք մարզվել
Օրը՝ հոկտեմբերի 15
Ժամը՝ 11:55-12:35
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճի
Տևողությունը՝ 45 րոպե
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.2և 1.2 դասարանի սովորողներ
Նպատակը՝ խաղերի միջոցով 4-րդ դասարանի սովորողները իրենց մարզական հմտությունները փոխանցում են փոքրերին, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում։
Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։
Ծրագրում՝
- Շարային վարժություններ, նախավարժանք
- Մարզական խաղեր
Խաղ 1
Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, օղակն անցկացնում գլխի վրայով և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:
Խաղ 2
Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները պառկում է և մի և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:
Խաղ 3
Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազու շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:
Անհրաժեշտ մարզական գույք.
Գնդակներ, օղակներ, բուլավաներ։