Posted in հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Էկո պայուսակներ

Ամառային ճամբար՝ օր առաջին

Ամառային ճամբար՝ օր երկրորդ

Ամառային ճամբար՝ օր երրորդ

Ամառային ճամբար՝ օր չորրորդ

Ամառային ճամբար՝ օր հինգերորդ

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր հինգերորդ

Ճամբարային շաբաթվա վերջին օրն աչքի ընկավ իր բազմազբաղությամբ։ Եղանք Մայր դպրոցի մարմնամարզության սրահում, որտեղ մարզիչ ընկեր Արմանի հետ վարժություններ արեցին ու թռվռացինք բատուտի վրա։

Մարզասրահից վերադարձանք, ճաշեցինք, ապա տեխնոլոգիայի դասավանդող ընկեր Նարեկի հետ պատրաստեցինք գիպսե մոմկալներ ու ներկեցինք։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր չորրորդ

Միջավայրի խնամքն իրականացնելուց հետո՝ սկսեցինք թափ տալ դպրոցի բակի ծիրանները։

https://www.youtube.com/embed/YiM0AQhGOpc?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent
Ապա ձիավարություն իրականացրեցինք ուսումնական ագարակում։

Լողում ենք։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր երրորդ

Օրը սկսեցինք լողափի ու դպրոցի տարածքի մաքրությամբ ու խնամքով։ Մեզ միացավ շատ սիրելի տիկին Արևը, ով ջրեց լողափի խիճը։

Նախաճաշից հետո այցելեցինք Մայր դպրոցի ձյուդոյի մարզասրահ, որտեղ ընկեր Նարեկն ու այդ մարզաձևով զբաղվող երեխաները ներկայացրեցին ձյուդոյի կարևորությունն ու օգտակարությունը, որպես մարզաձև։

Ու, կրկին, լող՝ սիրելի լողավազանում։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր երկրորդ

Օրը սկսեցինք միջավայրի խնամքով, որց հետո մեզ միացավ ընկեր Աչերն ու առավոտյան ընդհանուր պարապմունք ու երգուսուցում իրականացրեցինք։

Ապա գնացինք ուսումնական ագարակ, ջրեցինք ու խնամեցինք ծաղկանոցն ու լող ունեցանք։

Օրն ամփոփեցինք Շունն ու գայլը ֆիլմի դիտմամբ։

Posted in Uncategorized

Ամառային ճամբար՝ օր առաջին

Մեկնարկեց ամառային ճամբարի առաջին օրը։ Երեխաները մեծ սպասումով ու ոգևորությամբ էին եկել ճամբար։ Ճամբարային խմբում ունենք և՛ կրթահամալիրի սովորողներ, և՛ այլ դպրոցներ հաճախող երեխաներ։ Վերջիններիս շատ հետքրքիր էր մեր դպրոցը, տարածքը, դասասենյակները: Շրջայց ունեցանք դպրոցով, ուսումնական ագարակով, ապա միջավայրի խնամք իրականացրեցինք, որից հետո էլ՝ առավոտյան ընդհանուր պարապմունք։

Լեզվական հետաքրքիր խաղեր խաղացինք։
Այնուհետև լող՝ Ագարակի ջինջ ու տաք լողավազանում։
Իսկ սննդի մնացորդներով էլ կերակրեցինք ագարակի կենդանիներին։
Posted in Uncategorized

Ամառային ճամբար 2024-ի հերթական շաբաթվա ամփոփ հաշվետվություն` հունիսի 17-21

Լողափնյա ճամբարի մասնակից ճամբարականները կատարել են պարտիզապուրակային աշխատանքներ։ Ընկեր Աչերի և ընկեր Սեդայի հետ ունեցել են երգուսուցման նախագծեր։ Ճամբարականները ընկեր Նարեկի հետ իրականացրել են տեխնոկոգիական նախագծեր։ Ունեցան ձիավարության, տեխնոլոգիական, ֆիլմի դիտման և ընթերցանության ժամեր։ Խաղացինգ ջրային և սեղանի խաղեր։

Շաբաթվա օրերի ամփոփումները՝ հղումներով՝

Ամառային ճամբար 2024՝ հունիսի 17-21

Ամառային ճամբար՝ օր 1

Ամառային ճամբար՝ օր 2

Ամառային ճամբար՝ օր 3

Ամառային ճամբար՝ օր 4

Ամառային ճամբար՝ օր 5

Մասնակիցների թիվը

1-ին օրը 27 ճամբարական՝ 17-ը կրթահամալիրի սովորողներ են, 8-ը այլ դպրոցներից, 2-ը աշխատողի երեխաներ:

2-րդ օրը 22 ճամբարական՝ 16-ը կրթահամալիրի սաներ են,6 -ը՝ այլ դպրոցներից ,:

3-րդ օրը 24 ճամբարական՝ 15-ը կրթահամալիրի սաներ են, 7-ը՝ այլ դպրոցներից, 2- ը աշխատողի երեխաներ։

4-րդ օրը 22 ճամբարական՝ 13-ը կրթահամալիրի սաներ են, 7-ը՝ այլ դպրոցներից, 2-ը աշխատողի երեխաներ։

5-րդ օրը 27 ճամբարական ՝ 18-ը կրթահամալիրի սաներ են, 7-ը՝ այլ դպրոցներից, 2-ը աշխատողի երեխաներ։

5 օրերի ընթացքում՝ 122 մասնակից։

Վճարումներ

Posted in Uncategorized

Մարզական ակումբի 2024֊25 թթ. անհրաժեշտ աշխատանքներ և իրեր

Արևմտյան դպրոց-պարտեզում ֆիզկուլտուռայի դասընթացն իրականացվում է մարզական ակումբում, որն ունի հետևյալ հնարավորությունները.

  1. հանդերձարաններ
  2. սանհանգույց
  3. հարմարավետ մարզական գորգեր
  4. ներկառուցված պահարաններ
  5. շվեդական պատ
  6. մարզագույք

Ելնելով 2023֊24թթ. փորձից, կատարած աշխատանքներից` մարզական ակումբը ունի հետևյալ աշխատանքների և իրերի անհրաժեշտությունը։

  1. Սանհանգույցի և հանդերձարանի պատի նորոգում
  2. Հանդերձարանների կողպեքների նորոգում
  3. Ճոպանի ամրացում
  4. մարզագույք՝ գնդակ, օղակ, ցատկապարան, կոն