Month: Ապրիլ 2023
Էստաֆետային խաղեր
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Ժամանակահատվածը` Մայիս
Մասնակիցներ՝ 1-3 դասարանի սովորողներ։
Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
օղակներ
ցատկապարաններ
կոներ
մարզագորգ
Ընթացքը`
Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:
Արդյունքը՝ Հրապարակումը՝ բլոգում։
Մարզվում են ծնողները
Оր՝ մայիսի 19
ժամը՝9.20-10:00
Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի մարզադահլիճ
Մասնակիցներ՝ 3,1 դասարանի սովորողներ, ծնողներ,
Նպատակը՝Ծնողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։
Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:
- Գլուխկոնծիների շքերթ։
- Էստաֆետային խաղեր
Անհրաժեշտ իրեր
Գնդակներ
Օղակներ
Ցատկապարաններ
Կոներ
Մարզագորգ
Ինքնագլոր
Ընթացքը`
Խաղ 1. Ծնողները բաժանվում են երկու խմբի: Ամեն խումբ ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ծնեղները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:
Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ծնողները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:
Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու ծնող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:
Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական ծնող վազում և անցնում է օղակի միջով։
Պատասխանատուներ ՝ Մադլեն Թերզյան, Աշխեն Թադրոսյանն։
Մասնակիցները ներկայանում եմ մարզական հագուստով, հավաքած մազերով և մասիկներով:
Արտադրությամբ ուսուցում
Կտորների թափոններով կարում ենք փոքրիկ քսակներ /պարկեր/, որոնք կձևավորենք կտորի ներկերով, կլցոնենք բուժիչ թեյերով։


Ընթացք
Կտորի թափոնները կկտրենք և կստանանք պարկերին համապատասխան տեսք, այնուհետև կարի մեքենայով, յուրաքանչյուր սովորող կկարի իր քսակը։ Անուշ Դավթյանի օգնությամբ, հատուկ տեխնոլոգիական հնարքով կձևավորենք պարկերը, որի մեջ կլցնենք խոտաբույսեր։



Պարկերը պատրաստ լինելուց հետո, սովորողները կորոշեն գին, արտադրանքի անվանում։
Արդյունք
Մայրիկների տոնին, ինչպես նաև ցուցահանդես վաճառքին կունենանք հետաքրքիր և առողջարար նվերներ։ Քսակները կարող են օգտագործել նաև որպես պայուսակի հայելի կամ զարդ պահելու համար։
Կարում ենք գրչատուփեր
Համագործակցային աշխատանք 3. 3 դասարանում։
Երրորդ դասարանի սովորողները կարում են գրչատուփեր և ներկայացրել ցուցահանդես- վաճառքին։






Ընտանեկան ճամփորդություններ
Մինչև ճամփորդելը տանը նախատեսվում է ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Կարողանալ երթուղի գծել google map-ով մինչև նախատեսվող վայր, ծանոթանալ կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:
Անհրաժեշտ պարագաները՝
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ
Մոծակի, միջատի խայթոցի դեմ քսուք
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ։
Մարտ ամսվա հաշվետվություն
Ճամփորդություն՝
Մարզական խաղեր՝
«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
Խոհանոցային գործունեություն՝
Պատրաստում ենք ծաղկակաղամբով աղցան
Համագործակցային աշխատանքներ՝
Համագործակցություն Աշխեն Թադևոսյանի հետ
3․1 դասարանի տղաների հետ կարեցինք գեղեցիկ գլխարկներ։









