Month: Սեպտեմբերի 2020
Հեծանվավարություն 1.1
Կարում ենք ուսապարկեր
Սեպտեմբեր ամսվա ամփոփում
Անհատական աշխատանք
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ— Ռոմեն Եսայան, Մուշեղ Սաղաթելյան
Ժամանակահատվածը— Շուրջտարյա
Խնդիրները․Համագործակցություն դասվարի հետ:
Այց ագարակ, կենդանիների խնամք, բույերի խնամք,
Ընթացքը— Սովորողի հետ այցելում ենք ագարակ, խնամում և կերակրում կենդանիներին, ձիավարում: Խնամում և ջրում ենք Արևմտյան դպրոցի պտղատու այգին:
Արդյունքը-ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:
Առաջին փորձը

Անհատական աշխատանք
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ-Ալինա Ալուխանյան, Դանիելա Սամվելյան
Ժամանակահատվածը— Շուրջտարյա
Խնդիրները․ Այց ագարակ, կենդանիների խնամք, բույերի խնամք, հեծանվավարություն:
Ընթացքը— Սովորողի հետ այցելում ենք ագարակ, խնամում և կերակրում կենդանիներին, ձիավարում: Խնամում և ջրում ենք Արևմտյան դպրոցի պտղատու այգին:
Արդյունքը-ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում:
Լրացուցիչ կրթության ծրագիր

Նպատակը՝
Լրացուցիչ կրթության ծրագրի նպատակն է սովորողների մոտ զարգացնել կար ու ձևի հմտությունները, ստեղծագործ միտքը,ստեղծած աշխատանքը կիրառելի դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել գեղագիտական ճաշակ: Ծրագրի ընթացքում սովորողը կկարողանա ծանոթանալ կար ու ձևի մի շարք նոր տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև կսովորի հուլունքագործություն , տիկնիկագործություն և այլն: Ծրագրի արդյունքում սովորողը բացի կարի, հուլունքագործության, տիկնիկագործության տեխնոլոգիան սովորելուց սովորողի մոտ զարգանում է նաև մանր մոտորիկան , առավել ճկուն դառնում մտավոր ունակությունները, ինչն էլ առավել ստեղծագործ է դարձնում սովորողին:
Ծրագրի մեջ մտնող կետեր՝
- Կար ու ձևի դասեր
- Կարատեսակներ՝ բլանդ, ետկար , օղակար, խաչկար
- Մանկական հագուստ
- Կիսաշրջազգեստ
- Հուլունքագործություն
- Տիկնիկագործություն
Պարապմունքի օրերը՝
Երկուշաբթի-14:00-15:00
Չորեքշաբթի-14:00-15:00
Լրացուցիչ կրթության գումարը` 6000 դրամ
Դասավանդող— Մադլենա Թերզյան, հեռ. 094 88 68 52
Աշխատաժամանակ 22.09-25.09
Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ ուրախ մարմնամարզություն:
Հեծանվաին հմտություններ 1-2 դասարաններում:
Անհատական աշխատանքներ սովորողների հետ:
Ընտրությամբ գործունեության պարապմունքներ դեպի Մայր դպրոց 4-5 դասարանի սովորողների հետ:
Մարզական պայուսակներ
Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ — Արևմտյան դպրոց-պարտեզի 4-5 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը- Սեպտեմբեր-հոկտեմբեր
Նպատակը. զարգացնել երևակայությունը, կարողանալ ճիշտ և մաքուր կարել:
Խնդիրները․ Մտքի ճկունություն, ժամանակի մեջ պատկերացնել և արագ կողմնորոշվել:
Ընթացքը․ Սովորողները ընտրում են իրենց ցանկալի պայուսակը, ընտրում են անհրաժեշտ պարագաները, ձևում են և սկսում կարել:
Անհրաժեշտ պարագաները-կտոր, թել, ասեղ, պարան և գունավոր ներկեր:
Արդյունքը.Կունենանք մեր ձեռքով կարված պայուսակներ, ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: