Posted in Ձմեռային մարզական խաղեր

Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ , Ջրվեժ, Արատեսի դպրական կենտրոն, Գեղասահքի դպրոց

Ամսաթիվը՝ Հունվարի

Համակարգող՝ Մադլենա Թերզյան

Մասնմակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն,
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ
Posted in նախագծեր

Դեկտեմբերյան ճամբար

Վայրը` Արեւմտյան դպրոց-պարտեզ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1

Ջոկատավար՝ Մադլենա Թերզյան/ m.terzyan@mskh.am, 094 8868 52/

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 2․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Հանելուկների, շուտասելուկների հորինում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային_բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Այց ուսումնական ագարակ
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլ։
  • 09։30-10։00  միջավայրի խնամք
  • 10։00- 11։00- Զրույց-քննարկում ամանորյա իրադարձությունների շուրջ
  • 11։00- 11։30 — Նախաճաշ
  • 11։30-13։30 — Այց ուսումնական ագարակ
  • 13։30-14։00 — Ճաշ
  • 14։00 -15։00 — Ազգային — բակային խաղեր 
  • 15։00 — 15։30 մուլտֆիլմի դիտում. Մարդուկ-ջարդուկ
  • 15։30 — 16։00 -Հանգստի ժամ
Posted in հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝

Հանդիպում հանդբոլի ֆեդերացիայի նախագահի՝ Արսեն Խաչատրյանի հետ

Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի սովորողների միջև

Կարում ենք ամանորյա հագուստ

Էստաֆետային խաղեր

Արդյունքներ՝

Հանդիպում հանդբոլի ֆեդերացիայի նախագահի՝ Արսեն Խաչատրյանի հետ

Ֆուտբոլային հանդիպում

Տոնական մարմնամարզություն

Ամանորյա շարֆեր

Posted in Մարզական, հաշվետվություն

Հանդիպում հանդբոլի ֆեդերացիայի նախագահի՝ Արսեն Խաչատրյանի հետ

Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Արսեն Խաչատրյանը այցելեց Արևմտյան դպրոց-պարտեց։ Նա սովորողների հետ ունեցավ ճանաչողական զրույց։ Արսեն Խաչատրյանը ներկայացրեց հանդբոլի պատմությունը, զարգացումն ու տարածումը։

Անցկացրեցինք շարժախաղեր՝ օգտագործելով հանդբոլի գնդակներ։

Արդյունքում նվեր ստացանք հանդբոլի գնդակներ և ունեցանք պայմանավորվածություն հետագա համագործակցության։ Փետրվարին Արևմտյան դպրոցի չորրորդ դասարանի սովորողները կմասնակցեն հանդբոլի դպրոցականների առաջնությանը։

Posted in Մարզական, նախագծեր

Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի սովորողների միջև

Մասնակիցներ՝Հյուսիսային և Արևմտյան դպրոցների տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը՝դեկտեմբերի 1- ին ժամը 13։00

Վայրը՝Մայր դպրոցի մարզադաշտ

Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

Միակ խաղը, որից մեր ճամբարականները չեն հոգնում, դա ֆուտբոլն է: Շատ հաճախ ՝ երկարացված օրվա ընթացքում, անցկացնում ենք ֆուտբոլի  մրցաշարեր Հյուսիսի տարատարիք ճամբարականների միջև։

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.
  • Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
  • Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
  • Արդյունքը՝Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Posted in Մարզական, նախագծեր

Էստաֆետային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Մասնակիցներ

տարատարիք սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: