Posted in Հեծանվավարություն, նախագծեր

Հեծանվավարություն

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Տևողությունը` Մայիս

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիներ

Խնդիրներ` Սովորողների հետ իրականացնել հեծանվաին պարապմունք:

Նպատակը`Ծանոթացնել սովորողներին հեծանվաին հմտություններին:

Արդյունք՝ Մարզախաղերի տեսաձայնագրումը և տեսաֆիլմերը կտեսնեք բլոգում:

Posted in Մարզական

Ես կարողանում եմ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1-3 դասարանի ճամբարականներ

Պատասխանատու՝ Մադլենա Թերզյան

1-ին դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  3. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  4. Մարմնամարզական ներքնակի վրա կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ՝ առանց ծալելու.
  5. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  6. Քայլք մարզական նստարանի վրայով.
  7. Գնդակը մի քանի անգամ նետել վեր և բռնել.
  8. Ցատկ ցանցացատկի վրա.
  9. Շարժախաղերի էստաֆետների կազմակերպում:

2-րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
  2. Կատարել դարձումներ աջ և ձախ.
  3. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  4. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  5. Կատարել կքանիստ.
  6. Օղակի պտտում 30 վայրկյան.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով, 1 ոտքով.
  8. Փոխանցելով գնդակի վարում.
  9. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու.
  10. Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում.
  11. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ.
  12. Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
  13. Քայլք մարզանստարանի վրայով, ոտնաթաթերի վրա.
  14. Ցատկ ցանցացատկի վրա
  15. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:

3- րդ դասարան

  1. Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել երկշարքի, եռաշարքի.
  2. Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
  3. Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
  4. Կատարել կքանիստ.
  5. Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով.
  6. Գնդակով նետումներ.
  7. Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ, վազքով.
  8. Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում, թեքում առաջ, հասցնել հատակին, գլխավերևում, ծնկները ուղիղ.
  9. Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան.
  10. Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5-10 անգամ.
  11. Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին.
  12. Ցատկ ցանցացատկի վրա
  13. Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում: