Posted in աշխատաժամանակ

Աշխատանք 2-4 տարեկանների խմբում

Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզի բակ

Տևողությունը՝ 16.07-20.07

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, հյուրեր

Նախագծի նպատակը

Զարգացնել սաների՝

•Երևակայությունը 

•Ստեղծագործելու կարողությունը

•Գունաճանաչությունը

Ակնկալվող արդյունքներ

Ճանաչողական զարգացում

Մանր մոտորիկայի զարգացում

Ստեղծագործական արտահայտում

Սոցիալական հմտություններ

Զգայական զարգացում

Աշխատանքներն՝ ըստ օրերի։

Երկուշաբթի՝ 16.07

Այլընտրանքային նկարչություն, որտեղ վրձնի փոխարեն կօգտագործվի պոլիէթիլենային ձեռնոցներ։

Երեքշաբթի՝ 17.07

Այլընտրանքային նկարչություն, թղթի փոխարեն կօգտագործվի ներծծող սավան, իսկ գունանյութը կտարածվի ցողիչի միջոցով։

Չորեքշաբթի՝ 18.07

Այլընտրանքային նկարչություն, որտեղ նկարված  մարդուկները կլինեն այլընտրանքային՝ նկարված ձողով։

Հինգշաբթի՝ 19.07 

Այլընտրանքային նկարչություն ընտանեկան պարտեզում։

Ուրբաթ՝ 20.07 

«Ստեղծագործական-նկարչական արկածներ»-ի ցուցահանդես։

Արդյունքները կամփոփվեն բլոգում։