
Month: Մարտ 2025
Հ. Թումանյան
Հեքիաթներ Հ.Թումանյան
Ամսաթիվ՝ 21.02.2025
Դասարան՝ 1.1, 1.2, 1,3 դասարանի սովորողներ
Վայրը՝ Հ. Մալյանի անվան թատրոն
Ներկայացումը՝ «Հեքիաթներ» Հ.Թումանյան
Պատասխանատուներ՝ Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան ,Վարսիկ Աթոյան
Օգնականներ՝ Էմմա Աղաբաբյան, Լիլիթ Մաթևոսյան, Շողիկ Սահակյան
Ներկայացման սկիզբը՝ 11:30
Մեկնում՝ 10:30, Բախշյան այգի
Ժամանում՝ 13:00 Բախշյան այգի
Նպատակը և խնդիրները՝
ձևավորել ներկայացում դիտելու մշակույթ
ներկայացումը զրույց-քննարկում կազմակերպելու, տեսածը վերարտադրելու կարողություն
բանավոր խոսքի զարգացում
Նախապատրաստական աշխատանքներ
-Վերհիշել թատրոնի կարգ ու կանոնը
-Վերհիշել ճամփորդական կանոնները
Ընթերցանության նյութեր
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։
ՔԱՄԻՆ
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։
ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
(Ժողովրդական)
— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։
— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։
Շունը
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.
Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,
Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Երթուղի / վարորդ / մեքենա
Հայկ Ավանեսյան (հեռ.՝ 094 20 25 36), 35FF614
Արամ Հարությունյան (հեռ՝ 077747655). 35MA 637
Մարտի 24-28ի անհատական աշխատաժամանակ
Երկուշաբթի
10:00-10:30 Մարտի ամփոփում, ապրիլի նախագծերի հրապարակում։
11:00 -գրապահոցների կարում
12։30՝ ընդմիջում․
13:00-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13։30՝ աշխատանք մասնախմբերով.
14։20՝ նախասիրությունների ակումբներ
Երեքշաբթի
10:00-12։30 գրապահոցների կարում
12։30՝ ընդմիջում․
13:00-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
13։30՝ աշխատանք մասնախմբերով.
14։20՝ նախասիրությունների ակումբներ
Չորեքշաբթի
10:00-11:00 -սենյակների մաքրության աշխատանքներ․ պատ․՝ կաբինետների ղեկավարներ
11։00՝ մարմնամարզություն մուտքի ճամբարում
12։30՝ ընդմիջում․
13։00՝ աշխատողների ժողով
13։45՝ պարատուն Համազասպ Ասլանյանի հետ
Հինգշաբթի
10:00-Մարտի ամփոփում, ապրիլի նախագծերի հրապարակում։
12:30- ընդմիջում
13:00-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
Ուրբաթ
Ճամփորդություն
