
Month: Դեկտեմբեր 2024
Մարմնամարզական ստուգատեսի ժամանակացույց
Մայր դպրոցի մարմնամարզական սրահ
5 տարեկանների ջոկատ Մայրանուշ համբարձումյան
22.01 — 1-ին ջոկատ Արմինե Գյոնջյան
23.01- 2-րդ ջոկատ Լուսինե Պետրոսյան
22-01 3-րդ ջոկատ -Վարսիկ Աթոյան
Արևմտյան դպրոցի մարզասրահ
16- 01 4-րդ ջոկատ Աշխեն Թադևոսյան
16. 01 5-րդ ջոկատ Մարգարիտա Թամազյան
24.01 6—րդ ջոկատ Զառա Սեդրակյան
16.01 7-րդ ջոկատ Լուսինե Պետյոսյան
16.01 8-րդ ջոկատ- Քրիստինե Հովսեփյան
Գեղասահք, ձմեռային մարզական ճամփորդություններ
Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ , Ջրվեժ, Արատեսի դպրական կենտրոն, Գեղասահքի դպրոց
Ամսաթիվը՝ Հունվար
Համակարգող՝ Մադլենա Թերզյան
Մասնմակիցներ՝ Արևմտյան դպրոցի ճամբարային ջոկատներ
Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես
- քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
- սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում, ամրապնդում,
- նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:
Խնդիրները՝
- մարզական պարապմունքների իրականացում,
- ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
- ձնանկարչություն,
- մարզական մրցաշարերի իրականացում,
- դահուկավարություն, սահնակավարություն,
- խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
- շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։
Անհրաժեշտ պարագաներ՝
- օրապահիկ
- թեյ
- բժշկական արկղիկ
- սահնակ
- դահուկ
- չմուշկ
Մարմնամարզական ստուգատես
Հանրակրթական ամենամյա մարմնամարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:
Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:
Մարմնամարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։
Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2025
Մասնակիցները՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 1-3-րդ դասարանի սովորողներ, 5 տարեկաններ:
Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ
Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝
Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ
Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից: