Posted in Մարզական, նախագծեր

Միջդպրոցային մարզական հանդիպում

Օրը՝ Նոյեմբերի 13

Ժամը՝ 11։00-11։45

Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճ

Տևողությունը՝ 45 րոպե

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.3 և Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ

Համակարգողներ՝ Զառա Սեդրակյան, Քրիստինե Գրիգորյան

Մարզիչ՝ Մադլեն Թերզյան

Նպատակը՝ խաղերի միջոցով մարզական հմտությունների զարգացում, մրցակցային և համագործակցային կարողությունների զարգացում

Խնդիրները՝ էստաֆետային խաղերի իրականացում։

Ծրագրում՝

  • Շարային վարժություններ, նախավարժանք
  • Մարզական խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, օղակն անցկացնում գլխի վրայով և ուղիղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 2

Խաղացողները բաժանվում են 3 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները պառկում է և մի և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

Խաղ 3

Խաղացողները բաժանվում են 2 թիմի: Նստում են գորգին՝ շարվելով իրար հետևից: Գնդակը գլխի վրայով անցկացնելով փոխանցում են մինչև շարքի վերջը: Վերջին մասնակիցը վերցնում է գնդակն ու վազու շարքի սկիզբը և նորից փոխանցում գնդակը շարքի վերջ: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում շարքին:

Անհրաժեշտ մարզական գույք.

Գնդակներ, օղակներ, բուլավաներ։