Մարմնամարզական ստուգատեսի ժամանակացույցը
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 1-3 դասարանի ճամբարականներ
Պատասխանատու՝ Մադլենա Թերզյան
Ձմեռային մարմնամարզական ստուգատեսը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում կազմակերպվում է հետևյալ ուղղություններով՝
Սովորողի համար
- Մարմնամարզությունը որպես հանրակրթության բաղկացուցիչ.
- Լողը առաջին դասարաններում. ուսումնական պլանի կատարողական
- Ձմեռային մարզական խաղեր.
- Ճամփորդական նախագծեր:
Դասվարի համար
- Մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքների մասնակցություն.
- Դասվարների մարմնամարզական ստուգատես:
Նպատակն է ներկայացնել մարզական բաղադրիչի կազմակերպումը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում:
Կազմակերպումը
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի յուրաքանչյուր դասվար իր բլոգում հրապարակում է մարմնամարզական ստուգատեսի նախագիծը: Նախագծում ներկայացված են մարմնամարզական ցուցանիշներն ըստ դասարանի: Դասվարը և սովորողները ներկայանում են ստուգատեսային մարմնամարզական պարապմունքնով: Պարապմունքին մասնակցում է նաև մարզիչ, ով արձանագրում է ցուցանիշները, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում: Մարմնամարզական ստուգատեսային պարապմունքներն անցկացվում են կրտսեր դպրոցների մարզադահլիճներում, նաև՝ մարմնամարզական դահլիճում: Մասնակից ճամբարականները համապատասխան մարզահագուստով են՝ դասարանական շապիկներ, հաստ գուլպաներ կամ մասիկ:
Ընթացքը տեսանկարահանվում է: Արդյունքները ներկայացվում են տեսաֆիլմի տեսքով: Տեսաֆիլմը հրապարակվում է դասվարի բլոգում՝ կից նկարագրությամբ:
Մարմնամարզական ստուգատեսի ցուցանիշները
1-ին դասարան
- Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
- Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
- Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
- Մարմնամարզական ներքնակի վրա կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ՝ առանց ծալելու.
- Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
- Քայլք մարզական նստարանի վրայով.
- Գնդակը մի քանի անգամ նետել վեր և բռնել.
- Ցատկ ցանցացատկի վրա.
- Շարժախաղերի էստաֆետների կազմակերպում:
2-րդ դասարան
- Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել.
- Կատարել դարձումներ աջ և ձախ.
- Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
- Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
- Կատարել կքանիստ.
- Օղակի պտտում 30 վայրկյան.
- Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով, 1 ոտքով.
- Փոխանցելով գնդակի վարում.
- Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից ոտքերի բարձրացում, թեքում աջ և ձախ առանց ծալելու.
- Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում.
- Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 3-8 անգամ.
- Պայմանական գծի վրայով քայլել, աչքերը փակ.
- Քայլք մարզանստարանի վրայով, ոտնաթաթերի վրա.
- Ցատկ ցանցացատկի վրա
- Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:
3- րդ դասարան
- Կատարել շարային վարժություններ, «Հավսար», «Զգաստ», «Ազատ», միասյուն շարքից շարափոխվել երկշարքի, եռաշարքի.
- Քայլով մարշ տեղում և ընթացքից, վազք.
- Մարմինը մարզել ճիշտ հաջորդականությամբ.
- Կատարել կքանիստ.
- Օղակի պտտում 1 րոպե, տեղում և ընթացքով.
- Գնդակով նետումներ.
- Ցատկեր ցատկապարանով 2 ոտքով ցատկելով առաջ, 1 ոտքով, ցատկելով առաջ, վազքով.
- Մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծին առաջ և հետ, կանգ թիակների վրա, պառկած դրությունից, ոտքերի բարձրացում, թեքում առաջ, հասցնել հատակին, գլխավերևում, ծնկները ուղիղ.
- Մարմնամարզական պատի վրա կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում, 90 աստիճան.
- Տղաները` սեղմում հատակին, աղջիկները` մարզանստարանին, 5-10 անգամ.
- Պայմանական գծի վրայով քայլել, որևէ առարկա դրած գլխին.
- Ցատկ ցանցացատկի վրա
- Շարժախաղերի, էստաֆետների կազմակերպում:
Լողը առաջին դասարաններում
Լողը լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորողները սովորում են զգեստափոխվել, դասավորել իրենց հագուստն ու իրերը համապատասխան արկղիկներում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝
- Քայլք մինչև լողավազան
- Նախապատրաստում լողին, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
- Լողը
- Լողալուց հետո ցնցուղ ընդունել, հագնվել:
Լողի ցուցանիշները
- Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ կրծքի վրա
- Ոտքերի մկրատաձև շարժումներ՝ մեջքի վրա
- Շնչառական վարժություն՝ 2-4 վրկ.
- Ազատ ոճի լող:
Ձմեռային մարզական խաղեր
Ձմեռային մարզական խաղերը կազմակերպվում են ձյունապատ տարածքներում: Ճամփորդական ուղղություններ կարող են լինել՝
- «Ջրվեժ» անտառապարկը
- Ապարանի ջրամբարը
- Այլ
Ճամփորդությունը ըստ նշված ուղղությունների կազմակերպվում է կարգին համապատասխան: Բովանդակությունն իր մեջ ներառում է ձյունով խաղեր՝ ձնագնդի, ձնագլոր, ձնեմարդի պատրաստում, սահնակով սահել, …
Բովանդակության մեջ կարող են ներառվել ձյունի ուսումնասիրությունները, դիտարկումները, ձնագրերը կամ ձնանկարչությունը՝ որպես այլընտրանք:
Մարմնամարզական ստուգատեսի ժամանակացույց
Հունվարի 10, ժամը 10:05-10:50, Մելինե Սիմոնյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մեծ մարզասրահ
Հունվարի 10, ժամը 10:10-10:55, Մերի Գրիգորյան և ընկերներ, Հարավային դպրոց-պարտեզի մարզասրահ
Հունվարի 11, ժամը 10:10-10:55, Աշխեն Թադևոսյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մարզասրահ
Հունվարի 11, ժամը 09:20-10:05, Անի Գրիգորյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մարզասրահ
Հունվարի 16, ժամը 09:20-10:05, Լուսինե Գասպարյան և ընկերներ, Հարավային դպրոց-պարտեզի մարզասրահ
Հունվարի 16, ժամը 12:00-12:40, Գայանե Թորոսյան և ընկերներ, Հարավային դպրոց-պարտեզի մազասրահ
Հունվարի 17, ժամը 09:30-10:05, Դիանա Գևորգյան և ընկերներ, Արևելյան դպրոց-պարտեզի մարզասրահ
Հունվարի 17, ժամը 11։50-12:35, Մանուշակ Աբրահամյան և ընկերներ, Հյուսիսային դպրոցի մարզասրահ
Հունվարի 16, ժամը՝ 12:55-13:35, Լուսինե Պետրոսյան և ընկերներ, Արևմտյան դպրոց-պարտեզի մեծ մարզասրահ
Նախագծերն ու արդյունքները հավաքվում են ըստ ստորև նշված ուղղությունների՝
- Մարմնամարզական ստուգատես
- Լողի ստուգատես
- Հեծանվային ստուգատես
- Ձմեռային մարզական խաղեր, այդ թվում՝
- խաղեր ձյունով
- խաղեր ջրում, լողավազանում
- մարզական