Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Արսեն Խաչատրյանը այցելեց Արևմտյան դպրոց-պարտեց։ Նա սովորողների հետ ունեցավ ճանաչողական զրույց։ Արսեն Խաչատրյանը ներկայացրեց հանդբոլի պատմությունը, զարգացումն ու տարածումը։
Անցկացրեցինք շարժախաղեր՝ օգտագործելով հանդբոլի գնդակներ։
Արդյունքում նվեր ստացանք հանդբոլի գնդակներ և ունեցանք պայմանավորվածություն հետագա համագործակցության։ Փետրվարին Արևմտյան դպրոցի չորրորդ դասարանի սովորողները կմասնակցեն հանդբոլի դպրոցականների առաջնությանը։