Posted in Մարզական, նախագծեր

Ֆուտբոլի առաջնություն սեբաստացի սովորողների միջև

Մասնակիցներ՝Հյուսիսային և Արևմտյան դպրոցների տարատարիք սովորողներ

Ժամանակահատվածը՝դեկտեմբերի 1- ին ժամը 13։00

Վայրը՝Մայր դպրոցի մարզադաշտ

Խաղը երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է:

Միակ խաղը, որից մեր ճամբարականները չեն հոգնում, դա ֆուտբոլն է: Շատ հաճախ ՝ երկարացված օրվա ընթացքում, անցկացնում ենք ֆուտբոլի  մրցաշարեր Հյուսիսի տարատարիք ճամբարականների միջև։

Հիմնական կանոններ

  • Արգելվում է ոտքով հարվածել կամ հրել մրցակցին.
  • Արգելվում է իրար ձեռքով փոխանցել գնդակը խաղի ընթացքում, առանց որևէ պատճառի.
  • Խաղացողներին արգելվում է հագնել կոշիկներում կամ կոշիկների վրա՝ մեխեր, երկաթի թիթեղների կամ պինդ ռետինե կոշիկներ.
  • Առանձին ֆուտբոլային խաղը բաղկացած է երկու խաղակեսերից՝ յուրաքանչյուրը 45 րոպե։ Խաղակեսերի միջև կա 15 րոպեանոց դադար.
  • Խաղը ներառում է երկու կողմերի թիմերը՝ յուրաքանչյուրում 11 խաղացող.
  • Դարպասապահը կարող է խաղալ ձեռքով տուգանային հրապարակում, իր հիմնական խնդիրն է պաշտպանել դարպասը։
  • Խաղի նպատակն է գնդակ խփել հակառակորդի դարպասը, որքան հնարավոր է շատ և փորձել կանխել գնդակի հայտնվելը իրենց դարպասում։ Խաղը հաղթում է ավելի շատ գոլ խփած թիմը։
  • Արդյունքը՝Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Posted in Մարզական, նախագծեր

Էստաֆետային խաղեր

Վայրը — Արևմտյան դպրոց-պարտեզ

Ժամանակահատվածը՝ դեկտեմբեր

Մասնակիցներ

տարատարիք սովորողներ

Նպատակը՝Սովորողների մոտ զարգացնել թիմային մարզական հմտություններ։

Խնդիրներ՝ Էստաֆետային խաղերի իրականացում:

Անհրաժեշտ իրեր

Գնդակներ

օղակներ

ցատկապարաններ

կոներ

մարզագորգ

Ընթացքը`

Խաղ 1. Յուսաքանչյուր դասարանը մրցում է մյուս դասարանի հետ: Ամեն մեկն ունի մեկական գնդակ: Գնդակը դրված է որոշակի հեռավորության վրա: Ճամբարականները հերթով վազում են, գնդակը վերցնում և փոխանցում են ընկերոջը: Հաղթում է առաջինն ավարտող խումբը:

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Ճամբարականները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու սովորող, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական սովորող վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: