Posted in Մարզական, նախագծեր

Մարզասրահում ծնողներն են

Օրը՝ Հոկտեմբերի
Ժամը՝ 10:00
Վայրը՝ Արևմտյան դպրոցի մարզադահլիճ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1.1 դասարանի սովորողներ և ծնողներ
Կազմակերպիչներ՝ Աշխեն Թադևոսյան, Մադլեն Թերզյան

Ծրագրում՝

Շարային վարժություններ, մարզական խաղեր
Մարզական խաղերի նկարագրությունը

Խաղ 1

Մասնակիցները բաժանվում են երկու խմբի, փորձում են գնդակը ոտքերի արանքում բռնելով՝ արագ հասնել եզրագծին, ապա արագ փոխանցել այն հաջորդ մասնակցին։Կհաղթի այն թիմը, ում մասնակիցներն ավելի շուտ կավարտեն։

Խաղ 2. Խաղ երկրորդը նման է առաջինին, բայց այստեղ ավելանում են կոներ: Մասնակիցները վարժությունը կատարում են կոները շրջանցելով:

Խաղ 3. Յուրաքանչյուր խմբից երկու մասնակից, առանց ձեռքերով դիպչելու, գնդակը որովայնի օգնությամբ պետք է տեղափոխեն նշված վայր:

Խաղ 4. Յուրաքանչյուր խմբից մեկական մասնակից վազում և անցնում է օղակի միջով:

Արդյունքը՝ ֆոտոպատումներ և հրապարակում բլոգում: